ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թեկնածուներից որոշներին հանդիպում են քծնալեցուն պնդերեսությամբ, մի բան թռցնելու, կպցնելու ակընկալիքով

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռոբերտ Մելքոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Նախընտրական տեսանյութերը նայելիս հիշեցի Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու բացման ժամանակ «ժողովրդի» կողմից սեղանների մաքրազարդման տեսարանը…

Նույնն են նմանները, նույնն էին խորհրդային տարիներին, նույնն էին նախկինում ևս՝ թամահկոտ, անթասիբ, քծնվող, վիզ ծռող, ցանկացածի հետույքը համբուրող «մեծապատիվ մուրացկանները»…

Եկեղեցու բացման «խնջույքի» սեղանի շուրջ գրեթե բոլորն ընտիր հագած, սակայն թալանում, տոպրակներն ու գրպաններն էին լցնում ուտելիքները՝ ինչ կարողանում էին, ինչ ընկներ ձեռքները…Բերանով աղալուց և որկորները լցնելուց հետո…Հայկական շուստրիությամբ, աներեսությամբ…

Հիմա էլ թեկնածուներից որոշներին հանդիպում են հիմար, ժպտալից, քծնալեցուն պնդերեսությամբ, խեղճի տեսքով՝ ողորմության, մի բան թռցնելու, կպցնելու ակընկալիքով

Իսկ բարեգործությունը մասսայական չեն անում, այն պետք է լինի անշահախնդիր ու աննկատ, առանց գովազդվելու և նկարվելու, առանց ապագա հերթական ֆիլմի սցենարի, առանց ընտրական ակընկալիքների…

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular