ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Սևան» ՔԿՀ դատապարտյալին չհաջողվեց վերցնել թմրամիջոցներով և արգելված իրերով նետված փաթեթ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ շարունակական պայքարի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները, օգոստոսի 3-ին շրջայց կատարելիս, ժամը 04:45-ի սահմաններում լսել են առարկայի վայր ընկնելուն նմանվող ձայն՝ միաժամանակ նկատելով, որ դատապարտյալ Գ.Գ.-ն տեղաշարժվում է չբնակեցված մասնաշենքի տարածքի ուղղությամբ՝ դեպի ենթադրյալ առարկան: Քրեակատարողական ծառայողները սահմանված կարգով մեկուսացրել են նշյալ դատապարտյալին և իրականացրել տեղազննություն:

Արդյունքում՝ վերոնշյալ մասնաշենքի հարակից խոտածածկին ընկած հայտնաբերվել է կպչուն ժապավենով փաթեթ, որի ծայրին ամրացված է եղել որպես կախիչ ծառայող մետաղական օղակ: Փաթեթը ենթադրաբար նետվել է անօդաչու թռչող սարքից (դրոնից), ընկել է տանիքին, այնուհետև՝ խոտածածկին:

Փաթեթում առկա են եղել մեծ քանակությամբ առանձնացված այլ փաթեթներ՝ ընդհանուր 34,1 գրամ քաշով, տարբեր տեսակի թմրանյութերին նմանվող զանգվածներով, դեղապատիճներով և կասկածելի հեղուկներով: Մասնավորապես՝ մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 28,3 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված, ափիոն տեսակի թմրամիջոցին նմանվող, 4,5 գրամ քաշով դարչնագույն զանգված, մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, 1,3 գրամ քաշով սպիտակ, բյուրեղանման զանգված, ինչպես նաև՝ 35 հատ «PGN-300» գրառմամբ, լիրիկա տեսակի հոգեմետ դեղապատիճ և 4 գլանակ՝ սուր հոտ ունեցող կասկածելի հեղուկով:

Մեկուսացման ընթացքում դատապարտյալ Գ Գ.-ն բանավոր հայտարարել է, որ վերոնշյալ տարածքում փնտրում էր իր հագուստները, որոնք իբր քամին պոկել և քշել էր պարանից:

Հայտնաբերվածներն ուղարկվել են ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղ և նախաձեռնվել է համապատասխան վարույթ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular