Միջազգային հանրությունը պետք է միասին գործի, որպեսզի Ալիևը դադարեցնի Լաչինի միջանցքի շրջափակումը. Ֆրանկ Փալոն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԿոնգրեսական Ֆրանկ Փալոնը Թվիթերի իր միկրոբլոգում ողջունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի դիրքորոշումն Արցախի հումանիտար ճգնաժամի վերաբերյալ:
«Ուրախ եմ, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ընդունում է, որ Արցախում հումանիտար ճգնաժամ կա: Այժմ միջազգային հանրությունը պետք է միասին գործի, որպեսզի երաշխավորի, որ Ալիևը կդադարեցնի Լաչինի միջանցքի շրջափակումը և կրկին թույլ կտա առաջին անհրաժեշտության օգնության ու ապրանքների առաքումն Արցախ»,- գրել է Փալոնը: