ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մարդու իրավունքների պաշտպանն ամփոփել է 2023 թվականի ամառային զորակոչով ստացած բողոքները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մարդու իրավուքների պաշտպանի աշխատակազմի մասնագիտացված ստորաբաժանումը՝ Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժինը, շուրջօրյա ռեժիմով հետևել է 2023 թվականի ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների իրավունքների վիճակին: 

ՄԻՊ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նշված ժամանակահատվածում զորակոչիկների և նրանց ծնողների կողմից Պաշտպանի աշխատակազմ ստացվել է 64 գրավոր և բանավոր բողոք: Դրանք հիմնականում վերաբերել են բժշկական հետազոտություններին և առողջական վիճակի վերաբերյալ փորձաքննություններին, ընտանեկան պայմանների հիմքով և նշանակալի նվաճումների համար տարկետում տրամադրելուն, ինչպես նաև այլ հարցերին: 

Գրավոր ընթացակարգով քննարկվել է 25 բողոք, 7-ի դեպքում իրականացվել է արագ արձագանքում, ևս 32 քաղաքացու հարցի լուծմանը Պաշտպանի աշխատակազմը նպաստել է խորհրդատվության միջոցով։

Զորակոչի փուլում աշխատանքային կարգով ամենօրյա կապ է պահպանվել ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի, Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության մի շարք ստորաբաժանումների (զինկոմիսարիատների), բժշկական և ռազմաբժշկական հանձնաժողովների հետ: Քաղաքացիների բարձրացրած հարցերի առնչությամբ  պարզաբանումների պահանջով ու առաջարկություններով գրություններ են հասցեագրվել ՀՀ պաշտպանության նախարարություն, արագ արձագանքումներով քննարկումներ են անցկացվել զինկոմիսարիատների, Կենտրոնական բժշկական հանձնաժողովի, ՊՆ իրավասու ստորաբաժանումների հետ:

Արդյունքում, բժշկական հետազոտություններ անցնելու նպատակով զորակոչիկներին տրամադրվել են ուղեգրեր, նշանակվել կրկնակի փորձաքննություններ: 

Պաշտպանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, տեղում հետևել զորակոչի գործընթացին. արձանագրված խնդիրները հասցեագրվել են իրավասու գերատեսչություններ: Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ և Պաշտպանության նախարարության հետ համագործակցությամբ մի շարք զորակոչիկներ կրկին ներկայացվել են Կենտրոնական բժշկական հանձնաժողովի փորձաքննությանը, քաղաքացիներին տրամադրվել են տարկետումներ, առողջական վիճակի պատճառով ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից կամ ճանաչվել են սահմանափակումով պիտանի զինվորական ծառայության համար և այլն:  

2023 թվականի ամառային զորակոչի վերաբերյալ աշխատակազմում շարունակվում են ստացվել բողոքներ: Պաշտպան Անահիտ Մանասյանը բարձր է գնահատում զորակոչի ընթացքում Պաշտպանության նախարարության հետ համատեղ աշխատանքը, որի արդյունքում լուծվել են մի շարք խնդիրներ կամ դրա համար հիմքեր են ստեղծվել։ 

Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքներին առնչվող հարցերով (այդ թվում՝ զորակոչ, վարժական հավաք և այլն) Պաշտպանին կարելի է դիմել ԹԵԺ ԳԻԾ 116 կամ 096116100 շուրջօրյա հեռախոսահամարներով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular