Բաքվում հայտարարել են, որ առևանգված Վագիֆ Խաչատրյանից բացի փնտրում են ևս 8 հայի
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱդրբեջանի գլխավոր դատախազի օգնականը հայտարարել է, որ օրեր առաջ Լաչինի ապօրինի անցակետից առևանգված Վագիֆ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել և կատարվել է նախնական հարցաքննություն։ Այժմ նրա նկատմամբ կատարվում են այլ քննչական գործողություններ:
Ադրբեջանի գլխավոր դատախազի օգնականը հավելել է, որ բացի Խաչատրյանից որոնվում է «ևս 8 հայազգի գրոհային», ովքեր, իբրև թե, իրագործել են մտացածին «Մեշալիի ցեղասպանությունը»։