ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքային կառավարիչների անկարողությունը լրջագույն սպառնալիք է դարձել. Մանե Թանդիլյան

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երևանի մի մասը տևական ժամանակ ջուր չունի։ Անհայտ անձինք կարողացել են անարգել մոտենալ Երևանի մի զգալի հատվածին սնուցող ջրագծին և վնասել այն։ «Ապրելու երկիր» կուսակցության համանախագահ, Երևանի ավագանու ընտրություններում քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանն արձանագրում է, թե՝ նույն հաջողությամբ այդ անհայտ անձինք կարող են վնասել հոսանքի լարերը, գազատարները, ինտերնետ մալուխներ և նման կենսական նշանակության ենթակառուցվածքներ։ «Չնայած, եթե քաղաքային այս իշխանությունները չեն կարողանում վերահսկել շինարարության, բարեկարգման, ճանապարհաշինության, առողջապահության և մյուս բոլոր ոլորտների ամենատարրական գործընթացները, զարմանալի կլիներ, որ նրանք ի վիճակի լինեին ապահովել մայրաքաղաքի համար ռազմավարական նշանակության ենթակառուցվածքները»,- փաստում է Մանե Թանդիլյանը։

Սա հերթական անգամ խոսում է միայն ու միայն այն մասին, որ Երևանի գործող իշխանությունը կիլոմետրերով հեռու է քաղաքային կառավարումից։ Ավելին, նրանք ոչ միայն ունակ չեն կառավարելու, այլև կառավարման ղեկին լինելով՝ իրենք իսկ արդեն լուրջ վտանգ են ներկայացնում։ «Քաղաքային իշխանության անգրագետ, անպատասխանատու և փնթի կառավարման հետևանքով երևանցին ամեն օր նոր խնդրի է բախվում: +40 և ավելի ջերմաստիճանի պայմաններում մարդիկ օրերով ջուր չունեն ու պատճառն այն անվերահսկելի քաոսն է, որը ստեղծել են այս իշխանություններն իրենց շինարարատենչ ագահությամբ»,- նշում է Մանե Թանդիլյանը։ Նրա խոսքով՝ քաղաքային կառավարիչների անկարողությունը լրջագույն սպառնալիք է դարձել մեր անվտանգությանը:

Արևիկ Ղազարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular