ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միայնակ մայր լինելու պատճառները տարբեր են. Անի Քրիստին` մայրանալու և ամերիկյան կյանքի մասին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ


Tert.am
-ը հարցազրույց ունի երգչուհի Անի Քրիստիի հետ: Զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.

Անի, վերջերս խոսել էիք մայրանալու մեծ ցանկության մասին։ Ձեր կյանքում կա՞ այն մարդը, ում տեսնում եք՝ որպես Ձեր ապագա երեխայի հայր։

–Յուրաքանչյուր կին ծնվում է գենետիկական այդ կոդով, որ պետք է մայրանա։ Ես փոքր տարիքից, նույնիսկ  տունտունիկ խաղալու ժամանակվանից, երազել եմ մամա դառնալու մասին, բայց չեմ հոգնի ասել, որ շատ լուրջ  եմ վերաբերում այդ փաստին։ Այդ տեսակը չեմ, որ ուղղակի մայրանամ, երեխային դաստիարակեմ ինչպես պատահի։ Կմայրանամ այն ժամանակ, երբ նպատակահարմար կգտնեմ և  կստեղծեմ բալիկ այն տղամարդու հետ, ում կհամարեմ, որ պետք է լինի իմ ամենավերջին տարիների ընկերը։ Իհարկե, շատ լավ գիտեմ, որ դա շատ դժվար է լինելու, բայց, ինչպես ասում են, ուշ լինի, բայց լինի տեղին և ճիշտ մարդու հետ։ Ամեն ինչ առջևում է։

– Շատ կանայք, երբ արդեն բնազդաբար ուզում են մայրանալ, պատրաստ են նաև  միայնակ մայր դառնալ։ Դուք պատրա՞ստ եք, թե՞ երեխա կունենաք միայն ամբողջական ընտանիքում։

–Իհարկե, ընտանիքն ամբողջական է, երբ կա հայր, մայր, երեխա կամ երեխաներ։ Ես ոչ մեկի ճակատագիրը քննարկելու ոչ իրավունք ունեմ, ոչ էլ կարող եմ ինչ–որ կարծիք  արտահայտել։ Միայնակ մայր լինելու պատճառները տարբեր են։ Կան մարդիկ, ովքեր ամուսնանում են, բայց վերջում դառնում են միայնակ մայր կա հայր։

Առանց մեծ–մեծ խոսելու կարող եմ ասել, որ կցանկանամ իմ ընտանիքը լինի ամբողջական, որովհետև ինձ համար շատ կարևոր է այդ հոր, մոր գործոնն ընտանիքում։ Բայց ոչ ոք չգիտի՝ ինչ է լինելու իր կյանքում։ Այդ ամբողջական  ընտանիքները մեկ էլ դառնում են միայնակ կամ հակառակը՝ միայնակները դառնում են ամբողջական։

Միայնակ մայր դառնալու ցանկություն բացարձակ չունեմ։ Ասում են՝ Աստծուն մի պատմիր քո պլանների մասին և մի ծիծաղեցրու  իրեն, բայց ինձ համար ամբողջական  ընտանիքն է իդեալական։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular