Պանամայում 6,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՕգոստոսի 3-ին Պանամայի հարավում 6,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Երկրի մասին գերմանական գիտահետազոտական կենտրոնը։
Ստորգետնյա ցնցումների օջախը եղել է 10 կմ խորության վրա, գրում է Սինխուան։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է հյուսիսային լայնության 5,65 աստիճան և արևմտյան երկայնության 82,70 աստիճան կոորդինատներով կետում։