ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետք է պատրաստվել պատերազմի. Լաչինի միջանցքը բացելու հարցը կարող է լուծվել միայն ռազմական ճանապարհով. Վարդանով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մենք Հայաստանով բարձր ատյաններում հրաժարվել ենք Արցախի անվտանգության ներաշխավորը լինելուց. 2020 թվականը մեզ մի քիչն թուլացրել է եւ մենք ոչ մի լուրջ ռեֆորմների չենք ենթարկում մեր պաշտպանական համակարգը, որի մի փոքրիկ մասն է կազմում բանակը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Ողջ մնալու արվեստը» ռազմահայրենասիրական ՀԿ-ի նախագահ, հետախույզ, ազատամարտիկ Վովա Վարդանովը:

«Երեք տարին բավական մեծ ժամական է եւ եթե մենք այդ փոփոխությունները անեինք, մենք անգամ երկու տարում այնպիի արդյունքներ կտայինք, որ բոլորն աշխարհով մեկ կզարմանային: Եթե  մենք դա չենք արել ու հույսներս դրել ենք համաշխարհային ակտորների վրա, պետք է հաշվի առնենք այդ դեպքում Ուկրաինայի իրավիճակը, Արեւմուտքի ցանկությունը այստեղ մտնելու, Հայաստանի՝ Իրանի անվտանգության բաղկացուցիչ մաս  լինելը: Այդ բոլորը հաշվի առնելով դիվանագետները լիքը աշխատելու բան ունեն, գիշերներն էլ մի քիչ սովորելու: Աշխարհի հետ խոսում են երկու լեզվով՝ խոսալով եւ կռվելով, երկուսում էլ թերանում ենք: 

Մենք միշտ ունեցել ենք փողոցի խոշոր տղու վրա հենվելու մոտեցումը, որին մեկ-մեկ սխալմամբ մեծ եղբայր էինք ասում: Իսկ նա երիտասարդ, հիմար դաշնակից էր մեզ համար եւ շատ հաճախ մեզ օգուտ տալու փոխարեն, վնաս էր տալու»,-ասաց նա:

Հարցին, թե այս իրավիճակում ինչ պետք է անի Հայաստանը, Վարդանովը պատասխանեց. «Պատրաստվել պատերազմի: Բոլոր խելացի մարդիկ ասում են, որ խաղաղությունը տրված է պտերազմի պատրաստվելու համար: Մենք պետք է պատրաստվենք պատերազմի՝ անկախ նրանից, պատերազմ կլինի, թե չի լինի»:

Նրա համոզմամբ, Լաչինի միջանցքը բացելու հարցը կարող է լուծվել միայն ռազմական ճանապարհով. «Պարտադիր չէ հարձակվենք, բյց եթե դու պատրաստվել ես, պատրաստել ես քո հասարակությունը, ոչ թե կեղծ խաղաղություն ես քարոզում, իրականում քո վախկոտությունը թաքցնելով խաղաղության քողի տակ: Եթե լավ պատրաստվես պատերազմի, հակառակորդը դա կգնահատի եւ չի բացառվում, որ առանց բախումների զիջումների գնա, այդ թվում նաեւ ստիպված լինի նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունը հարգել»,-ընդգծեց նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular