Հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու հարցում փոփոխություն չկա. ԱԳՆ խոսնակ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանին ՀԱՊԿ մշտադիտարկման առաքելության տեղակայման հարցի առնչությամբ հայկական կողմի դիրքորոշումը ներկայացվել է և այս պահին այդ հարցում փոփոխություն չկա: Այս մասին հայտնել է Հայաստանի ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին վարչության տնօրեն Միքայել Աղասանդյանը «ՌԻԱ Նովոստի»-ի հարցազրույցում ասել էր, որ ՀԱՊԿ-ն պատրաստ է վերադառնալ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին դիտորդական առաքելության ծավալման հարցի քննարկմանը, կազմակերպությունը սպասում է Երեւանի պատասխանին: