ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ակնկալում ենք՝ Գուտերեշի հայտարարությունը դրական արդյունքների կհանգեցնի. ՄԱԿ գրասենյակի ներկայացուցիչները՝ Կոռնիձորում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչներն այսօր՝ օգոստոսի 3-ին, այցելել են Կոռնիձորի սահմանային հատված, որտեղ շարունակում է կանգնած մնալ Հայաստանից Լեռնային Ղարաբաղ ուղարկվող հումանիտար օգնությունը՝ 21 բեռնատարով:

Հայաստանի ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչներին հեռվից ցույց է տրվել Ադրբեջանի կողմից ապօրինաբար տեղադրված անցակետը, ապա ներկայացվել է ստեղծված իրավիճակը:

Հարցին, թե ի՞նչ քայլեր է նախատեսում այս համատեքստում, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Նաննա Սկաուն պատասխանեց՝ կարդալով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությունը:

Դիտարկմանը, որ հունիսի 15-ից որևէ հումանիտար բեռ, այդ թվում՝ դեղորայք, չի մտել ԼՂ, արդյոք կա՞ն այլ գործուն քայլեր, որ հնարավոր կդարձնի հումանիտար բեռի՝ ԼՂ ուղարկելը, նա արձագանքեց. «Ցավոք սրտի, այս պահի դրությամբ չեմ կարող ավելին ասել, քան այն հայտարարությունը, որ երեկ երեկոյան է թողարկվել, և այսօր առավոտյան՝ ժամը հինգին է հրապարակվել: Ակնկալում ենք, որ այն հայտարարությունը, որը հրապարակվել է, դրական արդյունքների կհանգեցնի»:

Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատության առնչությամբ և հումանիտար իրավիճակի վատթարացմամբ, կոչ արել հրատապ միջոցներ կիրառել՝ ապահովելու կարիքավորներին հումանիտար օգնության մատակարարման հասանելիությունը:

Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։

Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular