ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞վ է ասել, որ պետք է տնտեսվարողը կասկածելի արտադրանք թողարկի շուկա, հետո էլ շանտաժ անի, թե բա կսնանկանանք. Փաշինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել ձկնաբուծարանների` փակ ցիկլի անցնելու մասին, որը ուժի մեջ պետք է մտնի 2024 թ. հունվարի 1–ից, ու արդեն կամաց-կամաց, շշուկով խոսակցություններ են շրջանառվում, թե այդ որոշումը կարծես իրականանալի չէ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 3-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ձկնաբուծարանները կսնանկանան և այլն… Ես համաձայն չեմ դրա հետ։ Այդ ձկնաբուծարաններում, երբ ձկի բտում է սկսվում, շուկայում հայտնված արտադրանքը որքանո՞վ է համապատասխանում սննդի անվտանգության կանոններին։ Ես համաձայն չեմ պատանդի կարգավիճակում որոշումներ կայացնենք, հետո փոխենք:

 Մենք մեկուկես տարի առաջ ենք այդ որոշումը կայացրել ու մարդկանց ներդրումներ կատարելու հնարավորություն ենք տվել։ Իսկ ո՞վ է ասել, որ պետք է եկամուտներ ստանան տնտեսվարողները, կասկածելի արտադրանք թողարկեն շուկա, հետո էլ շանտաժ անեն, թե բա կսնանկանանք… Դա ձեր ռիսկն է։

Եկեք, ի վերջո, հաշվարկենք` որքան ջուր ենք ծախսում ու փոխարենը որքան ձուկ ենք ստանում։ Այս բալանսը որևէ մեկը հաշվե՞լ է… Իհարկե, չի հաշվել»,– նշեց նա։

ՀՀ վարչապետը զգուշացրեց, որ որևէ մեկն այլևս չմտնի իր մոտ ու չխնդրի հետաձգել այդ որոշման կատարումը։ Ավելին` նա հանձնարարեց ՀՀ սննդի անվտանգության պետական տեսչությանը ստուգումներ անցկացնել, թե ինչ ձուկ է վաճառվում շուկայում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular