ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դուք ժառանգն եք հաղթանակած ծնողների, պիտի նշեք ձեր կարմիր գծերը․ Վարդանյանը՝ երիտասարդներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ճիշտ կողմնորոշված երիտասարդությունը կարող է սարեր շուռ տալ, անել ավելին քան իրենից սպասում են, այդ մասին երիտասարդների հետ հանդիպմանն ասել է «Արցախի անվտանգության և զարգացման ճակատի» հիմնադիր Ռուբեն Վարրդանյանը․

«Բոլոր ժամանակներում ու հասարակություններում երիտասարդությունը շարժիչ ուժ է, դե իսկ Արցախի պես ճգնաժամային իրավիճակում ապրող երիտասարդությունն ավելի պիտի նախաձեռնող լինի, առանձնանա ընդգծված դիրքորոշմամբ ու վճռական կամքով։ Այն մարտահրավերները, որ այսօր ընտրության առաջ են կանգնեցրել ժողովրդին, անշուշտ հաղթահարվելու են նաև երիտասարդության խիզախմամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

Արցախում ապրող երիտասարդների դերակատարության և ընդհանրապես, ապագային ուղղված հայացքների ու անելիքների մասին օրերս Ռուբեն Վարդանյանը խոսել է YMCA (Երիտասարդ մարդկանց քրիստոնեական ասոցիացիա) կազմակերպության ճամբարում, որը համակարգում է «Արցախի անվտանգության ու զարգացման ճակատ» հանրային շարժման խորհրդի անդամ Դավիթ Մելքումյանը։

Հանդիպման ընթացքում ճամբարականներն իրենց մտահոգություններով կիսվել են սուր հարցադրումներով։

Ռուբեն Վարդանյանը կարևորել է սերունդների արժեահամակարգային գաղափարների պահպանումն ու փոխանցումը և հավաքվածներին հիշեցրել իրենց իսկ ծնողների նախորդ դարի 80֊90֊ականներին կատարած սխրանքը։ Օրինակ բերելով դա, Վարդանյանը շեշտադրել է, որ երիտասարդությունն, ընդգծված կերպով պիտի նախանշի ու հայտարարի իր կարմիր գծերի մասին։ Նման կեցվածքը պարտադիր է ապագա հաջողություններին ու հաղթանակներին հասնելու համար։

«Դուք ժառանգն եք հաղթանակ կերտած ձեր ծնողների, ովքեր չընկրկեցին ու չգնացին և ոչ մի զիջման, ինչի շնորհիվ էլ գրանցեցին հաջողություն։ Ներկայիս դժվարություններն ու զրկանքները շատերին կարող են թևաթափ անել ու կոտրել, բայց ոչ երիտասարդությանը։ Ձեր միտքը, ստեղծագործությունն ու տաղանդը պիտի կրկնակի ջանքով ներդնեք հանուն անկախ, անվտանգ, երջանիկ ու հայկական Արցախ»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular