ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախը Փաշինյանի հոր կալվածքը չէ, որ ինքը որոշի, թե Արցախն ումն է, ով պետք է այստեղ ապրի. Դավիթ Գալստյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եթե Հայաստանի իշխանությունները թելադրում են Արցախի իշխանություններին, թե ինչ քայլեր պետք է արվեն, մատ են թափ տալիս ամբողջ ժողովրդի վրա, մեղավորությունը փնտրում են հայերի մեջ, ապա իրավիճակի հանգուցալուծումը չի լինելու: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանը:

«Քանի դեռ մենք ներսում միասնական չենք, որեւէ արտաքին հարթակից սպասելիքները սին պատրանքներ են լինելու: Մենք տեսնում ենք, որ պարտված իշխանությունների մոտ այդ համախմբումն ապահովել չենք կարողանում, ուստի դա հասկանալով, իրենք պետք է հեռանան եւ հաջորդ իշխանությունները փորձեն ճիշտ կետից սկսեն այդ բանակցություն ու երկխոսությունը, որպեսզի ունենանք հաջողություն: Հակառակ դեպքում կործանվելու է Արցախը, եւ դոմինոյի էֆեկտով Ադրբեջանը Հայաստանից պահանջելու է նորանոր տարածքներ, եւ կործանել Հայաստանը»,-ասաց նա:

Անդրադառնալով նրան, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե Արցախն Ադրբեջանի մաս է, ընդդիմադիր պատգամավորն ասաց. «Արցախը Նիկոլ Փաշինյանի հոր կալվածքը չէ, որ ինքը որոշի, թե Արցախն ումն է, ով պետք է այստեղ ապրի: Նիկոլ Փաշինյանի նման հայտարարությունները որեւէ  ուժ չունեն, հակասահմանադրական են: Ցավոք սրտի, միջազգային հանրությունը հիմնվելով այդ անհիմն հայտարարությունների վրա, այսօր ինչ-որ տեղ մեզ համար ավելի վատ պայմաններ է ստեղծում: Դա չի նպաստում մեր վաղվա օրվան»:

Նրա խոսքով, հայկական կողմն իր ցուցաբերած պասիվությամբ ավելի է խորացնում այս ճգնաժամը. «Մինչեւ հայկական կողմն իր ձեռքի տակ ունեցած ամբողջ գործիքակազմով չուղղվաի այս իրավիճակը հանգուցալուծելուն, որեւէ միջնորդ երկրի կամ հավաքական Արեւմուտքի խոսակցություններն անհիմն են լինելու: Ինչ բանակցություն ուզում է լինի, ռուս-ադրբեջանական, ամերիկա-ադրբեջանական, արդյունք չի տալու: Այդ գործիքակազմն է՝ դիմել ՄԱԿ Անվտանգության խորհրդին, որ Ադրբեջանը չի կատարում Հաագայի դատարանի որոշումը, փակել Ադրբեջանի համար օդային տարածքները, կոչ անի Ադրբեջանին օդային բլոկադայի մեջ առնել եւ այլն: Եթե Հայաստանն այս հարցերը չի բարձրաձայնում, մենք այլ երկրներից ակնկալիք չենք կարող ունենալ»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular