ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԵԿ նախագահը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է երկկողմ համագործակցության տարբեր մեխանիզմներ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Յուն Ֆանին։

ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են երկու երկրների հարկային և մաքսային մարմինների միջև ձևավորված արդյունավետ աշխատանքային հարաբերությունների անհրաժեշտությունը և համագործակցության խթանման հեռանկարները։

ՊԵԿ նախագահը կարևորել է կողմերի միջև սերտ փոխգործակցության անհրաժեշտությունը՝ ընդգծելով հարկային և մաքսային վարչարարության արդյունավետ իրականացման ուղղությունները։ Մասնավորապես, նշվել է հարկային և մաքսային մարմինների միջև տեղեկատվության փոխանակման և փոխադարձ հարցումների պատշաճ ու արդյունավետ իրականացման անհրաժեշտությունը։

 

Քննարկվել են երկկողմ համագործակցության տարբեր մեխանիզմներ։ Առավել արդյունավետ փոխգործակցելու նպատակով ձեռք է բերվել համաձայնություն՝ աշխատանքներ իրականացնել հարկային և մաքսային մարմինների միջև աշխատանքային կապի ստեղծման ուղղությամբ։

Դեսպանը բարձր է գնահատել դեսպանության և Պետական եկամուտների կոմիտեի արդյունավետ աշխատանքային հարաբերությունները և համատեղ ջանքերը` միտված հայ-չինական երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը, և պատրաստակամություն է հայտնել շարունակելու գործուն քայլերը՝ հետագա փոխգործակցության ընդլայնման և ձեռքբերված պայմանավորվածությունները կենսագործելու ուղղությամբ։ Մասնավորապես դեսպանն ընդգծել է, որ դեսպանությունը գործուն քայլեր կձեռնարկի՝ երկու երկրների հարկային և մաքսային մարմինների միջև աշխատանքային կապերի խթանման նպատակով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular