ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սյունիքի մարզպետը կհանդիպի ՀՀ–ում Ֆրանսիայի, Լեհաստանի և Չեխիայի դեսպանների հետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն առանձին հանդիպումներ կունենա Հայաստանում Ֆրանսիայի, Լեհաստանի և Չեխիայի դեսպանների հետ։ Այս մասին նա հայտնել է ՀՀ–ում ԵՄ դիտորդական առաքելության` Կապանում գործառնական կենտրոնի բացման արարողությունից հետո։

«Կքննարկենք տարբեր հարցեր, բնականաբար` չենք շրջանցի կարևոր՝ բոլորիս հուզող հարցերը։ Մենք տեսնում ենք այդ երկրների կողմից գործադրվող ջանքերը, հատկապես Ֆրանսիայի կողմից, որն անում է ամեն ինչ։ Ես շատ շնորհակալ եմ Ֆրանսիային, որովհետև մենք բոլոր առումներով ամենամեծ ջերմությունը ստանում ենք հենց այդ երկրից»,- ասել է Ղուկասյանը։

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Լեհաստանի դեսպան Պյոտր Սքվեչինսկին և Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկը ևս մասնակցել են Կապանում ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության գրասենյակի բացման արարողությանը։

Նշենք, որ ԵՄ առաքելությունն արդեն իսկ գործառնական կենտրոնն է բացել Գորիսում, Մարտունիում եւ Ջերմուկում: Նախատեսում է բացել նաեւ Իջեւանում եւ Եղեգնաձորում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular