ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարմիր խաչից պահանջել եմ կապ հաստատեն հորս հետ, կսպասեմ իրենց պատասխանին. Վագիֆ Խաչատրյանի դուստր

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանցիների կողմից առևանգված արցախցի 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի դուստրը՝ Վերա Խաչատրյանն այսօր «Կարմիր խաչին» հստակ պահանջ ներկայացրեց՝ կապ հաստատել իր հոր հետ։

Նշենք, որ մինչ օրս չի հաջողվել կապվել արցախցի տղամարդու հետ, նրա ընտանիքի անդամները չգիտեն՝ ողջ է նա, թե ոչ։

«Հայրս շտապ բաց վիրահատության անհրաժեշտություն ուներ, հիմա չգիտենք՝ ինչպես է»,- նշում է Վերան։

Տեղեկացնենք, որ ԿՄԽԿ ներկայացուցիչները հայտարարել էին, թե Վագիֆ Խաչատրյանը կապ է հաստատել ընտանիքի հետ, սակայն Վերան հերքում է այդ լուրը՝ նշելով, թե այդպիսի դեպք չի եղել։

68-ամյա տղամարդու առևանգման մասին շաբաթ օրը Արցախի պետնախարարն ու Մարդու իրավունքների պաշտպանն էին ահազանգել։ Այդ հայտարարություններից ժամեր անց Բաքուն հաղորդեց, որ ադրբեջանցի իրավապահները ձերբակալել են ու Բաքու են տեղափոխել Հայաստան բուժման եկող տղամարդուն։ Ըստ Ադրբեջանի գլխավոր դատախազության՝ Վագիֆ Խաչատրյանն անցնում է «դեկտեմբերի 22-ին հարուցված քրեական գործով՝ Խոջալուի շրջանի Մեշալի գյուղում 1991 թվականի դեկտեմբերի 22-ին հայկական ապօրինի զինված խմբավորումների անդամների կողմից ցեղասպանության, ազգությամբ ադրբեջանցիների տեղահանության, պետությանը պատկանող գույքի ոչնչացման և վնասման փաստերով»։

Ըստ հաղորդագրության՝ Ադրբեջանի իրավապահները Խաչատրյանին մի շարք ծանր հանցանքներ են վերագրում, այդ թվում՝ «գյուղի վրա զինված հարձակում իրականացնելը, որի հետևանքով 25 ադրբեջանցի է սպանվել»։ 

Արցախցու դուստր Ծովինար Խաչատրյանը, Արցախի նախագահի խորհրդականը հերքել են Ադրբեջանի մեղադրանքները։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular