ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը Կարմիր Խաչին օգտագործել է իր խնդիրը լուծելու նպատակով. ԿԽՄԿ-ն վախեցած է Բաքվի արձագանքներից. Սիրանուշ Սահակյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այս միջադեպը դժվար է տեղավորվում միջազգային իրավունքի տրամաբանության ներքո: Այս մասին «Ադրբեջանի կողմից Վագիֆ Խաչատրյանի առևանգումը՝ մարդու իրավունքների կոպտագույն խախտում․ ի՞նչ միջոցներ է պետք ձեռնարկել» թեմայով «Մեդիա կենտրոնին» տված իր հարցազրույցում նշեց ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը:

«Միջազգային իրավունքն, իհարկե, ունի քրեական ոլորտում համագործակցության մեխանիզմներ եւ խիստ նպաստում են, որպեսզի հանցագործները կանգնեն արդարադատության առջեւ եւ կանխվի նրանց փախուստն արդարադատությունից: Դրա համար մենք միջազգային իրավունքում ունենք հանձնման, արտահանձնման եւ փոխանցման գործիքներ, որոնց հասցեատեր պետք է լինեն պետությունները: Այսինքն, եթե Ադրբեջանը կարծում էր, որ Վագիֆ Խաչատրյանը հանցագործ է,. ապա այդ հանցագործին տերետորիալ յուրիսդիկցիա կարող էր բերել միջազգային քրեական իրավունքի համագործակցության ճանապարհով՝ Հայաստանի, Արցախի, ռուսաստանի իշխանությունների, եւ ինչու ոչ, «Ինտերպոլի» հետ համագործակցության արդյունքում»,-ասաց նա:

Սիրանուշ Սահակյանը նաեւ ընդգծեց, որ Ադրբեջանը նախ ոչ արժանահավատ մեկնաբանություն տվեց, որ անձը գտնվել է միջազգային հետախուզման մեջ, ինչը հերքվեց Հայաստանի ՄԻՊ-ի կողմից: Այնուհետեւ Ադրբեջանը Կարմիր խաչի առաքելության միջոցով, արհեստականորեն Վագիֆ Խաչատրյանին Արցախի իշխանության յուիսդիկցիայից խաբեությամբ բերեց Ադրբեջանի յուրիսդիկցիա, որտեղ արդեն կամայական գործելակերպով ձերբակալեց: Մարդու իրավունքների տեսանկյունից սա համարվում է արտակարգ հանձնում: Արտակարգ հանձնումը խախտում է մի շարք իրավունքներ. Դա նախեւառաջ անձնական ազատության իրավունքն է, խոշտանգումների վտանգ կա արտակարգ հանձնման զոհ դարձած քաղաքացների մասով, եւ ամենակարեւորը, որ այս դեպքում միջազգային իրավունքը բացառում է արդար դատաքննությունը: Որովհետեւ եթե անձը տվյալ երկրի քրեական իրավազորությանը բերվել է ապօրինի կերպով, ստացվում է, որ այդ դատարններն օրինական ընդդատություն չունեն տբվյալ գործի նկատմամբ: Սա նշանակում է, որ ողջ քրեական հետապնդումն արատավորված է: Արդարացի գործընթացներ մենք չենք կարող ակնկալել Վագիֆ Խաչատրյանի պարագայում, որովհետեւ ի սկզբանե նա բերվել է Ադրբեջանի իրավազորության ներքո իրավունքի խախտմամբ եւ մարդու իրավունքների հիմնարար երաշխիքների խախտմամբ»,-ասաց նա:

Անդրադառնալով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին, Սիրանուշ Սահակյանն ասաց, որ նախ Ադրբեջանը պետք է Կարմիր խաչին տեղյակ պահեր, որ կա հանցագործության համար փնտրվող անձ, որը կարող է ձերբակալվել. «Կարմիր Խաչը պետք է դրա մասին տեղեկացներ ընտանիքի անդամներին եւ միայն գիտակցված համաձայնության պարագայում իրականացներ դա: Ես առավել քան վստահ եմ, որ ի սկզբանե Ադրբեջանը այդպիսի տեղեկատվություն չի տրամադրել Կարմիր Խաչին, եւ նրան օգտագործել է իր խնդիրը լուծելու նպատակով: Կարմիր խաչը կարող էր շատ կոշտ արձագանքի ձեւով փորձեր միջադեպը կանխել՝ էսկալացնելով խնդիրը մինչեւ բարձր օղակներ: Այսինքն հենց սկզբից այս հարցի մասին պետք է տեղեկանային կենտրոնական մարմինները: Մենք չունենք պարզաբանում, որ Կարմիր խաչը հենց ձերբակալման վտանգը հասկանալու պահից ձեռնարկել է անհրաժեշտ բոլոր համալիր գործողությունները, որ միջազգային բարձր օղակների ներգրավվածությամբ, նրանց ճնշման ներքո այս միջադեպը կանխվեր:

Բացի այդ, Կարմիր խաչը պարտավոր էր արձագանքել Կարմիր խաչի գործունեության խոչընդոտների, Կարմիր խաչի օգտգործման ռիսկերի վտանգների մասին՝ կոչ անելով ավելի կոշտ գործիքակազմ ունեցող կառույցներին աջակցել Կարկիր խաչի մանդատին՝ ձեռնարկել գործուն քայլեր կանխելու Կարմիր խաչի գործունեության խոչընդոտները»,-ընդգծեց նա:

Հարցին, թե ինչու է Կարմիր խաչը պասիվ այս հարցում, Սիրանուշ Սահակյանը պատասխանեց, որ նրանք անընդհատ վախեցած են ադրբեջանական արձագանքներից. «Ադրբեջանը տակտիկական նկատառումներով անընդհատ ռիսկեր է ստեղծում, սպառնում է, որ առհասարակ  անհնարին կդարձնի Կարմ իր Խաչի գործունեությունը Ադրբեջանում եւ նրանք գերզգուշավոր դիրքերից են հանդես գալիս, որ ապահովեն իրենց շարունակական գործունեությունն Ադրբեջանում»:

Հիշեցնենք, որ արցախցի 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի առևանգման մասին, ով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Հայաստան էր տեղափոխվում բուժման նպատակով, Արցախի պետնախարարն ու Մարդու իրավունքների պաշտպանն ահազանգել են հուլիսի 29-ին։ Այդ հայտարարություններից ժամեր անց Բաքուն հաղորդել է, որ ադրբեջանցի իրավապահները ձերբակալել ու Բաքու են տեղափոխել Հայաստան բուժման եկող տղամարդուն։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, թե «նրան մեղադրանք է առաջադրվել» դեռ 2013-ին, նրան կալանավորելու որոշում կայացվել, և որ նույն թվականին «միջազգային հետախուզում է հայտարարվել»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular