ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ազատման զանգվածային դիմումներ «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» հիմնարկում. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս անդրադարձել է մայրաքաղաքի աղբահանության հետ կապված խնդիրներին եւ ներկայացրել քաղաքում տիրող ամխիթար իրավիճակը։ Վերջերս ArmLur.am-ը գրավոր հարցմամբ դիմեց Երեւանի քաղաքապետարան՝ հասկանալու, թե ինչու են «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» հիմնարկի մեքենաները խոտանված, որքան գումար է ծախսվել բեռնատար մեքենաների սպասարկման համար: Հետաքրքրվել էինք նաեւ, թե կոնկրետ ինչի վրա են ծախսվել գումարները, ինչպես նաեւ նշել էինք, որ տեղեկություններ ունենք՝ մեքենաների յուղերը ժամանակին չեն փոխվել, փոխարինվելուց էլ փոխարինվել են անորակ յուղերով, մեքենաների հերթական տեխզննումները ժամանակին չեն կատարվել, դրա համար էլ մեքենաների շարժիչները անսարք վիճակում են:

Երեւանի քաղաքապետարանից պատասխանել են. ««Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը բեռնատար մեքենաների սպասարկման համար 2022թ. ծախսել է 483.580.645 դրամ: Գումարները ծախսվել են ըստ անհրաժեշտության՝ տարբեր ավտոպահեստամասեր ձեռք բերելու նպատակով, այդ թվում՝ յուղեր-71.379.722 դրամ, պահեստամասեր-122.244.525 դրամ, վերանորոգման ծառայություններ-285.693.880 դրամ, հարակից բաղադրիչներ ու այլ նյութեր-4.262.518 դրամ: Տեղեկացնում ենք, որ հիմնարկի մեքենաները հերթական տեխզննումներն անցնել են սահմանված ժամկետում, իսկ յուղերի ձեռք բերումն իրականացվել է էլեկտրոնային աճուրդի միջոցով. տեխնիկական բնութագրին համապատասխան նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մատակարարը ճանաչվել է հաղթող մասնակից»։

ArmLur.am-ը նաեւ բազմիցս դժգոհություններ է ստացել այն մասին, որ «Երեւանի աղբահանություն եվ սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրեն Բագրատ Աղաջանյանը ծեծի, հայհոյանքների, ստիպողաբար ավելի աշխատացնելու եւ չվճարելու իր գործելաոճով է հայտնի, ինչի հետեւանքով զանգվածային ազատման դիմումներ են գրում այդ հիմնարկի աշխատակիցները։ Շատերն էլ ազատման դիմումներ չեն գրել՝ վախենալով, որ իրենց ծեծի կենթարկեն. պարզապես աշխատանքի չեն գնում։

Հետաքրքրվեցինք քաղաքապետարանից, թե ինչ տեղեկություն ունի քաղաքապետարանը այս մասին, ինչ մթնոլորտում են աշխատում «Երեւանի աղբահանություն եվ սանիտարական մաքրում» հիմնարկում, եւ ինչու են աշխատակիցները ազատման դիմումներ գրում, որին քաղաքապետարանից պատասխանեցին. «Հիմնարկի տնօրեն Բ. Աղաջանյանի դեմ տարածված անհիմն տեղեկություններն այն մասին, թե հիմնարկում տիրում է վախի մթնոլորտ, եւ աշխատակիցներին ստիպողաբար աշխատեցնում է առանց հավելավճարի, չեն համապատասխանում իրականությանը։ Նշենք նաեւ այն, որ տնօրենը աշխատակիցների նկատմամբ երբեւէ ֆիզիկական ուժ չի գործադրել, իսկ արտաժամյա աշխատանքի դիմաց աշխատակիցները ստացել են լրավճար։ Բ. Աղաջանյանը գործում է՝ ՀՀ օրենսդրության, հիմնարկի կանոնադրության, հիմնադրի, լիազոր մարմնի կողմից տրված հանձնարարականների համաձայն»»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular