ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիև․ Ղարաբաղի հայերին, որպես «ադրբեջանական հասարակության մաս», կտրամադրվեն անվտանգության երաշխիքներ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ղարաբաղի հայերը պետք է հասկանան, որ «լինելով ադրբեջանական հասարակության մաս՝ նրանց կտրվեն անվտանգության և իրավունքների երաշխիքներ, այդ թվում՝ կրթական, մշակութային, կրոնական, վարչական», - Euronews հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

 

Ալիեւի խոսքով, Լեռնային Ղարաբաղի հայերը «կապրեն նորմալ կյանքով».

 

 

«Նրանք նաեւ կդադարեն մանիպուլյացիայի պատանդ լինել։ Կարծում եմ՝ եթե ինձ լսեն, ինձ կհասկանան։ Նրանք գիտեն, որ ես կանգնած եմ իմ խոսքերի հետևում»,- ասել է Ալիևը։

 

Ադրբեջանի նախագահը շարունակել է իր կեղծավոր շահարկումները՝ պատասխանելով նաեւ Արցախի շրջափակման մասին հարցին.

 

Հեռուստաալիքին տված հարցազրույցում նա հայտարարել է, որ Լաչինի միջանցքում տեղաշարժի ազատությունը «արգելափակված չէ»՝ ըստ երևույթին, աշխարհը կույր համարելով։

 

Ալիևի խոսքով, «ապրիլի 23-ին սահմանային անցակետի տեղադրումից հետո Ղարաբաղի ավելի քան երկու հազար բնակիչ առանց որևէ խնդրի անցել է Հայաստան և վերադարձել»։

 

Նա նաև մեղադրել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեին «մաքսանենգությանը» աջակցելու համար։

 

«Հունիսի 15-ին Հայաստանը հերթական ռազմական սադրանքը կատարեց և վիրավորեց մեր սահմանապահներից մեկին։ Իսկ ճանապարհը ժամանակավորապես փակվել է հետաքննության համար։ Բայց այն կրկին բացվել է։ Կարմիր Խաչը կրկին սկսել է դեղորայք տեղափոխել և տարհանել Հայաստանում բուժման կարիք ունեցող հիվանդներին։ Բայց, ցավոք, Կարմիր Խաչի բեռնատարները ստուգելիս դրանցում մաքսանենգ ապրանքներ են հայտնաբերվել՝ ծխախոտ, այֆոն, բենզին։ Հանձնաժողովը դա ընդունեց։ Մեզ հետ շփվելիս նրանք ասացին, որ իրենք ոչ մի պատասխանատվություն չեն կրում... Բայց այս բեռնատարներն ունեին տարբերանշաններ (ԿԽՄԿ), վարորդների համազգեստներին իրենց տարբերանշաններն էին»,- ասել է Ալիևը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular