ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հումանիտար բեռները մնում են անշարժ. միջազգային հանրության կողմից նկատվում է մտահոգության զգալի աճ. Վարդան Սարգսյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը «Լուրերի» հետ զրույցում անդրադարձավ ադրբեջանական տելեգրամյան ալիքներում շրջանառվող տեղեկությանը, թե իբր այսօր առևանգված ԼՂ քաղաքացի Ռաշիդ Բեգլարյանը կապ ունի հումանիտար բեռնափոխադրման հետ:

«Այս քայլը նպատակ ունի վարկաբեկելու այս` բացառապես հումանիտար նախաձեռնությունը, այս տեղեկատվությունը սադրիչ բնույթ ունի, քաղաքացին որևէ աղերս չունի հումանիտար բեռները տեղափոխելու և «Սպայկա» ընկերության հետ: Մեր 19 վարորդները բոլորը տեղում են, որևէ խնդիր չկա այս առումով»,- ասաց նա:

Հումանիտար բեռների տեղափոխման հետ կապված զարգացումներին անդրադառնալով` Սարգսյանը նշեց.

 

«Ստիպված եմ ափսոսանքով նշել, որ հումանիտար բեռի տեղափոխման հետ կապված` այս պահին փոփոխություններ չկան, միևնույն ժամանակ նկատվում է միջազգային հանրության կողմից այս իրավիճակի հետ կապված մտահոգությունների և ուշադրության զգալի աճ, մասնավորապես` ԱՄՆ-ից, եվրոպական տարբեր կառույցներից, միջազգային իրավապաշտպան կազմակերպություններից, Ֆրանսիայի տարբեր քաղաքական կուսակցությունների կողմից ականատես ենք լինում հայտարարությունների ու կոչերի. այս ուղերձներում հիմնականում շատ հստակ ու հասցեական մատնանշվում և կոչ է արվում Ադրբեջանին բացել արդեն գրեթե ութ ամիս փակ վիճակում գտնվող Լաչինի միջանցքը և չխոչընդոտել հումանիտար բեռների տեղափոխմանը»:

Սա, ըստ Սարգսյանի, վկայում է այն մասին, որ միջազգային հանրության շրջանում կա հստակ գիտակցում, որ ԼՂ-ում խորացող ճգնաժամը իրական է` գործ ունենք մարդկանց կյանքին սպառնացող իրական վտանգի հետ:

«Միաժամանակ ականատես ենք լինում ԼՂ-ից ծանր միջադեպերի, երբ բառացիորեն հացի հերթերում ուշաթափություններ են լինում, կա սննդի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության մթերքների սուր պակաս, մինչդեռ մեր հումանիտար բեռներ տեղափոխող բեռնատարներ դեռևս մնում են անշարժ, ուղեբեռը չի հասնում իր նպատակին»,- ասաց նա:

Սարգսյանը հայտնեց, որ ռուս խաղաղապահներից արձագանք դեռ չկա, տեղաշարժի հետ կապված` ունեն նույն իրավիճակը:

Հավելենք, որ  NEWS.am-ի հետ զրույցում «Սպայկա» ընկերության ներկայացուցիչը եւս հերքել էր Ռաշիդ Բեգկարյանի կապը ընկերության հետ եւ ասել էր, որ իրենց վարորդները օգնական չունեն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular