ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նպատակահարմար չի. Թուրքիայում չեղարկել են հայկական պարային ելույթը

ՄՇԱԿՈՒՅԹ

Մունզուրի մշակույթի և բնության 21-րդ փառատոնի կենտրոնական ծրագիրը «նպատակահարմար» չի գտել Grup Yorum-ի, Grup İsyan Ateşi-ն և հայկական Veradardz Folk Grup-ի մասնակցությունը փառատոնին։

Այս առիթով Կազմկոմիտեի կողմից հայտարարություն է տարածել.

Համաձայն նահանգապետ Թունջելիի հուլիսի 28-ի գրության՝ հանձնաժողովը նշել է, որ իրենց տեղեկացվել է, որ Grup Yorum-ը, Grup İsyan Ateşi-ն և Veradardz Folk Group-ը նպատակահարմար չեն փառատոնի ծրագրում ընդգրկվելու համար.

«Տեղեկացնում ենք հանրությանը, որ Մունզուրի մշակույթի և բնության 21-րդ փառատոնի ծրագրում Grup Yorum-ը, Grup İsyan Ateşi-ն և Veradardz Folk Group-ը չեն կարողանա ելույթ ունենալ, սակայն փառատոնի մնացած ծրագիրը կիրականացվի կենտրոնում և թաղամասերում»։

Կազմկոմիտեից Դերսիմի միությունների ֆեդերացիայի նախագահ Օզքան Թաքարն ասել է. «Մենք չենք ուզում, որ փառատոնն այս երեք խմբերի պատճառով գնա ինչ-որ կետի: Մեր փառատոնը մեծ ոգևորությամբ կանցկացնենք քաղաքի կենտրոնում և թաղամասերում»։

Անցյալ տարի պլանավորված փառատոնում Grup Yorum-ին և Grup İsyan Ateşi-ին ևս հեռացրել են ծրագրից, իսկ արտիստներին թույլ չեն տվել մտնել Դերսիմ: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular