ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեկնարկել է Ազգային երիտասարդական համաժողովը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Օգոստոսի մեկին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մեկնարկել է առաջին անգամ անցկացվող Ազգային երիտասարդական համաժողովը: Այն կազմակերպվել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից:

«Երիտասարդների կողմից՝ երիտասարդների համար» կարգախոսի ներքո իրականացվող եռօրյա համաժողովին մասնակցում են 50-ից ավելի երկրներից ժամանած 18-35 տարեկան 600 սփյուռքահայ երիտասարդներ համայնքային, գիտական, կրթական, մշակութային և այլ շրջանակներից: Համաժողովին հրավիրված են նաև 100 բանախոսներ 15-ից ավելի երկրներից:

Համաժողովի նպատակն է հնարավորություն ընձեռել սփյուռքի հայ երիտասարդությանը մասնակցելու Հայաստանի զարգացման գործընթացին, կապեր հաստատելու և հզորացնելու միմյանց, ինչպես նաև ոգևորելու ընդլայնել իրենց աշխատանքը և ներգրավվածությունը համայնքներում։

«Համաժողովը պետականակենտրոն մտածողությամբ այն հայ  երիտասարդների համար է, որոնք կապված են իրենց հայրենիքին, մշակույթին, արմատներին և նվիրված հայկական շահերի պաշտպանությանը և Հայաստանի Հանրապետության զարգացմանը: Ուրախ ենք, որ համաժողովին մասնակցում են երիտասարդներ, որոնք պատրաստակամ են պետականաշինության բոլոր գործընթացներում համագործակցել և ի նպաստ հայրենիքի ներդնել համաերիտասարդական-համահայկական ներուժը»,-բացման խոսքում նշել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: Նա նաև ընդգծել է, որ համաժողովը միտված է երիտասարդների փոխճանաչելիության և փոխգործակցության բարձրացմանը, առկա համակողմանի խնդիրների բարձրաձայնմանը, դրանց լուծման ուղղությամբ համակարգված աշխատանքին, անձնական փորձը, գիտելիքն ու կարողությունները թիրախավորված ներդնելու հնարավորությունների վերհանմանը:

Վիդեուղերձով երիտասարդներին են ողջունել նաև հայազգի հանրահայտ երգիչներ Սերժ Թանկյանը և Ռոզա Լինը, ինչպես նաև աշխարհահռչակ թենիսիստ Կարեն Խաչանովը:

Համաժողովի նախապատրաստական աշխատանքներում, այդ թվում օրակարգի մշակման և բանախոսների ընտրության գործընթացներում ներգրավված են եղել Հայաստանի և սփյուռքի տարբեր շրջանակները ներկայացնող երիտասարդներ: Գրասենյակի փորձագետներից և 12 երկրների երիտասարդներից կազմված խորհրդատվական մարմինն ամիսներ շարունակ աշխատել է համաժողովի օրակարգային հարցերի մշակման ուղղությամբ: Համաժողովին արծարծվող թեմաներն ընդգրկելու են երիտասարդության դերին, երիտասարդների ներգրավվածության մոդելներին, հայկական շահերի պաշտպանությանը և ազգային անվտանգությանը, Հայաստան-սփյուռք հարաբերություններին, ինքնությանը, գիտության և կրթության զարգացմանը, տեխնոլոգիական առաջընթացին, հայրենիքում առկա հնարավորություներին, հայրենադարձությանը և այլ ոլորտներին առնչվող հարցեր:

Համաժողովի առաջին օրվա ընթացքում գլխավոր բանախոսի, TEDx, պանելային և համաժամանակյա քննարկումների ձևաչափներում ելույթներ կունենա իսպանահայ աստղաֆիզիկոս, գիտնական, Սթարմուս փառատոնի հիմնադիր Գարիկ Իսրայելյանը, ԱՄՆ համահայկական ուսանողական ասոցիացիայի նախագահ Մհեր Հարությունյանը, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) գլխավոր գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանը,Հայ բարեգործական ընդհանուր միության սփյուռքի երիտասարդության ծրագրերի ղեկավար Գայանե Մանուկյանը, Սանկտ Պետերբուրգի հայկական տարածաշրջանային երիտասարդական ասոցիացիայի հիմնադիր և ղեկավար Արշակ Հովհաննիսյանը, «Հայ առաջադեմ երիտասարդություն» հասարակական կազմակերպության նախագահ Գրիգոր Երիցյանը, միջազգային փաստաբան Գառնիկ Քերքոնյանը, ՀՀ զբոսաշրջության կոնիտեի նախագահ Սիսիան Պողօսեանը, CyberHUB-AM համահիմնադիր Սամվել Մարտիրոսյանը, «ռեԱրմենիա» հարթակի համահիմնադիր Գևորգ Պողոսյանը, Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտի հետազոտող Գեղամ Մուղնեցյան, Յեյլի համալսարանի բանասիրական գիտությունների թեկնածու Գոհար Ավագյանը, «Հրանտ Դինք» հիմնադրամի ծրագրերի ղեկավար Ատոմ Շաշկալը և գիտության, կրթության, մշակույթի, բիզնեսի, սպորտի, հանրային կապերի ոլորտներում հայտնի այլ փորձագետներ Հայաստանից և սփյուռքից:

Ազգային երիտասարդական համաժողովի երեք օրերն ընթանալու է ինտերակտիվ և ներառական ձևաչափով, որի ընթացքում տեղի կունենան պանելային նիստեր, քննարկումներ, հանդիպումներ, պրեզենտացիաներ, աշխատաժողովներ, ինչպես նաև էքսպոներ, կապերի հաստատման և մշակութային միջոցառումներ:

Ազգային երիտասարդական առաջին համաժողովի գլխավոր գործընկերը Ֆասթ Բանկն է։ Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալու և օնլայն էկոհամակարգ ստեղծելու և զարգացնելու, հաճախորդներին անհատական վարքագծային մոտեցում ցուցաբերելուն և թվային հարթակում նոր ապրելակերպ ձևավորելուն միտված բանկ է։

Ֆասթ Բանկը կարևորում է սփյուռքի հայ երիտասարդության՝ Հայաստանի զարգացման գործընթացին մասնակցությունը, խրախուսում միմյանց հետ կապեր հաստատելու, ինչպես նաև իրենց աշխատանքը և ներգրավվածությունը համայնքներում էլ ավելի ընդլայնելու այս բացառիկ հնարավորությունը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular