Վագիֆ Խաչատրյանին հավանաբար շփոթել են նույն անուն-ազգանունով այլ քաղաքացու հետ, որը զոհված է
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱյսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ մի խումբ ցուցարարներ ակցիա են իրականացնում՝ պահանջելով Արցախի ապաշրջափակումը։ Այնտեղ է նաև Ադրբեջանի կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի դուստրը՝ Վերա Խաչատրյանը։ Ավելի ուշ նա հանդիպում էր ունեցել ԿՄՄԿ ներկայացուցիչների հետ։ «Խոսել եմ հորս առևանգելու կապակցությամբ։ Ասել են, որ իրենք էլ են ցավում, չպիտի նման դեպք լիներ, իրենք էլ չգիտեին, Ադրբեջանը համաձայնություն էր տվել, որ հայրս պետք է անցներ, բայց խախտել է, իրենք էլ են ցավում այդ փաստի վերաբերյալ»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց առևանգված Վագիֆ Խաչատրյանի դուստրը՝ Վերա Խաչատրյանը՝ անդրադառնալով Կարմիր խաչի ներկայացուցիչների հետ ունեցած իր հանդիպմանը։ Վերան ասաց, որ առաջին պատասխանատուն հենց Կարմիր խաչն է, քանի որ իրենք էին ստանձնել հորը անցակետով անվնաս անցկացնելու պատասխանատվությունը, բայց խախտել են իրենց խոստումը։ Վագիֆ Խաչատրյանի դուստրը նշեց, որ հուլիսի 29-ից առ այսօր հորը միայն մեկ անգամ են այցելել Կարմիր խաչից, նա եղել է հիվանդանոցում, առայժմ որևէ նորություն չունի։ Որևէ ակնկալիքներ չունի Կարմիր խաչից, թե նրանք պիտի վերադարձնեն հորը։ Լրագրողների հետ զրույցի ժամանակ Վերա Խաչատրյանին մոտեցավ մի կին և ցուցադրեց մի գերազմանաքարի լուսանկար, որում երևում էր Վագիֆ Խաչատրյան անուն-ազգանունով մարդու գերազմանաքարը։ Քաղաքացին պնդում էր, որ Վերայի հորը շփոթել են այդ մարդու հետ, որը զոհված է։ Մանրամասն՝ տեսանյութում։ © ORAGIR.NEWS https://oragir.news/hy/material/2023/07/31/86488?fbclid=IwAR3Wq6TeLv8Z6rS64g2xBGTHlng45ta3f8sBM2Wf36KQTgAHS2VBAPgCc3M