ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առողջապահական ոլորտում գովազդի թույլտվության նոր պետտուրք կսահմանվի. նախագիծ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Առողջապահության նախարարությունը հիշեցնում է, որ ներկայում դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի թույլտվություն ստանալու համար ներկայացված հայտերի ուսումնասիրության համար պետական տուրք սահմանված չէ: Միևնույն ժամանակ ընդգծում է, որ գովազդի թույլտվություն ստանալու համար ներկայացվող հայտերով հայցվող դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի նյութերը բազմազան են, դրանց ուսումնասիրությունը աշխատատար և ժամանակատար է, գովազդի հայտի ուսումնասիրության ընթացքում ներգրավվում են շահագրգիռ ստորաբաժանումները, առկա է դիմելիության մեծ քանակ և աճի միտում:

Նախարարությունն, ամփոփելով դիմումների քանակը և ընդգծելով, որ երբեմն բավարարվել են նույն թույլտվությունը ստանալու համար 3-ից 4 անգամ ներկայացված հայտերը, կարծում է, որ գործընթացի անվճար լինելու հանգամանքը հայտատուների կողմից օգտագործվում է որպես սեփական ժամանակն ու ռեսուրսները խնայելու միջոց, առանց օրենսդրական դաշտը ուսումնասիրելու լիազոր մարմին են ներկայացվում մերժման ենթակա հայտեր: Եվ միայն «լիազոր մարմնի ծախսած ռեսուրսների և ջանքերի միջոցով» 3-րդ կամ 4-րդ անգամ ներկայացվելուց հետո դրանք հասնում են բավարարման ենթակա հայտերի մակարդակի:

Սա հաշվի առնելով՝ գերատեսչությունը հանրային քննարկման է ներկայացրել «Գովազդի մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքներում լրացումներ կատարելու մասին նախագիծը: Օրենսդրական նախագծով առաջարկվող իրավակարգավորումները պայմանավորված են դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի թույլտվություն տրամադրող լիազոր մարմնի՝ առողջապահության նախարարության աշխատանքային ռեսուրսների և աշխատաժամանակի առավել նպատակային և արդյունավետ օգտագործմամբ:

Նախարարության կարծիքով, գովազդի թույլտվություն ստանալու մասին հայտի ուսումնասիրության համար պետտուրքի սահմանումը կհանգեցնի հայտ ներկայացնողների կողմից մի շարք գործողությունների իրականացմանը՝ համապատասխան մասնագետների ներգրավում, իրավական դաշտի ուսումնասիրություն, առավել պատշաճ և պատասխանատու մոտեցում գործընթացին: Արդյունքում լիազոր մարմին կներկայացվեն առավել հղկված և քիչ թերություններ պարունակող, ավելի քիչ թվաքանակով, հետևաբար ուսումնասիրության համար առավել քիչ ռեսուրսներ պահանջող հայտեր, ուստի միավոր ժամանակում լիազոր մարմնի կատարած ավելի փոքր՝ նոմինալ քանակի աշխատանքը կբարձրացնի դրա կատարման որակը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular