ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Համաշխարհային քաղաքականության 12 ամենագեղեցիկ և ազդեցիկ կանայք

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

BlogNews-ը գրում է.

Քաղաքագետ ասելիս մենք միագամից պատկերացնում ենք կոկիկ բաճկոնով մի տղամարդու, իսկ այ կանանց այս բնագավառում տեսնել, նկատել կամ էլ լուրջ ընդունել  մենք սովոր չենք: BlogNews-ը որոշել է կոտրել կարծրատիպերը և ձեզ է ներկայացնում 12 կին-քաղաքագետների, որոնք բացի չափազանց հմայիչ լինելուց, նաև անասելի խելացի են:

Մարա Կարֆանյա

Մարիա Ռոզարիա (Մարա) Կարֆանյան իտալացի քաղաքագետ է, նախկինում՝ ֆոտոմոդել և հեռուստահաղորդավարուհի: Իր քաղաքական ուղին նա սկսել է 2004 թվակինի, անդամակցելով Forza Italia կուսակցությանը, որտեղ պայքարում էր կանաց իրավունքների համար: Բացի այդ, Կարֆանյան եղել է 2008 թվականին ընդունված օրինագծի ջատագովներից մեկը, համաձայն օրինագծի՝ մարմնավաճառությունը համարվում է հանցանք և ենթակա է երկկողմաննի հարկման: Ժողովուրդը նրան քնքշորեն կոչում է Mara La Bella (Գեղեցկուհի Մարա):

Կարմեն Կասս

Կարմեն Կասսը Էստոնիայի Շախմատային միության նախագահն էր 2004-2011թթ.: Նա դեռևս մանուկ հասակից էր հետաքրքրություն ցուցաբերում շախմատի հանդեպ, և ներկայումս էլ փորձում է դրան լայն տարածում հաղորդել իր երկրում: Ներկայումս Կարմենը շարունակում է լինել Շախմատային միության անդամ, և հնարավորության դեպքում անգամ մասնակցում է մրցումներին:

Սետրիդա Գիգա

Այս գեղեցկուհին Լիվանի քաղաքական գործիչներից է: Սետրիդային հաջողվել է դիմակայել սիրիական դոմինանտությանը և իր տեղն ու հարգանքը վաստակել: Նա քաղաքականություն է մուտք գործել 1994 թվականին, երբ Լիվանի քաղաքական կուսակցությունները վերակազմավորվեցին և նրա ամուսինը հայտնվեց բանտում: Նա պայքարում էր իր ամուսնու ազատ արձակման համար և այլ քաղաքացիների հանդեպ քաղաքական սպառանլիքների դեմ: Նրա պայքարը տևեց 11 տարի, նրա ամուսինն ազատ արձակվել 2005 թվականին:

Թագուհի Ռանիա ալ  Աբդուլլա

Ռանիա ալ Աբդուլլան Հորդանանի թագուհին է: Թագուհին աջակցում է կանանց երկրի տնտեսական կյանքին մասանակցություն ունենալու և նոր կազմակերպություններ հիմնելու հարցում: Նա պաշտպանում է կանանց իրավունքները, դեմ է հանդես գալիս երեխաների և կանանց հանդեպ բռնի ուժ գործադրելուն:

Քրիստինա Էլիզաբեթ Ֆերնանդես դե Կիրշներ

Քրիստինա Էլիզաբեթ Ֆերնանդես դե Կիրշները 2007 թվականի դեկտեմբերի 10-ից մինչև 2015 թվականի դեկտեմբերի 10-ը եղել է Արգենտինայի նախագահը: Նրան հաջողվել է ճնշել օլիգարխների արտոնությունները, երկրում կուտակել բավականին մեծ ռեզերվային ֆոնդ՝ գյուղատնտեսական ապրանքների արտահանման շնորհիվ: 2019 թվականին նա պլանավորում է կրկին առաջադրվել նախագահական ընտրություններին:

Օրլի Լեվի

Օրլի Լեվի-Աբուկասիսը իսրայելյան ֆոտոմոդել, հեռուստահաղորդաավրուհի և քաղաքական գործիչ է: Նրա հիմնական քաղաքական նպատակները հետևյալն են՝ բարդ դեռահասների հետ ծագող խնդիրների կարգավորումը, անվճար արտադասյա խմբակների վերականգնումը, անվճար ատամնաբուժանկան օգնության տարածումը բոլոր խավերի համար, մանկապարտեզների վարձավճարների սուբսիդավորումը, աղքատների և հարուստների միջև խիստ տարբերությունների վերացումը և այլն:

Ռաբի Դհալլա

2004-2011 թվականներին Դհալլան եղել է Կանադայի խորհրդարանի անդամ: 1984 թվականին Հնդկաստանի կոնֆլիկտի ժամանակ նա նամակ էր գրել Գանդիի՝ խնդրելով վերջ տալ Պենջաբում ռազմական գործողույթուններին: Այն ժամանակ նա ընդամենը 10 տարեկան էր: Նա նաև նկարահանվում է բոլիվուդյան ֆիլմերում:

Էվա Քայլի

24 տարեկանում Էվան առաջին անգամ ընտրվել էր Սալոնիկի քաղաքային խորհուրդ: Նա հանդիսանում է Հունաստանի խորհրդարանի անդամ, ազգային անվտանգության և արտաքին գործերի կոմիտեի անդամ է: Մինչ քաղաքական գորխիչ դառնալը Էվան աշխատում էր որպես լրագրող և հաղորդավարուհի:

Կրիստեն Ջիլլինբրանդ

Կրիստեն Ջիլլինբրանդը ամերիկյան քաղաքական գործիչ և Նյու Յորքի կրտսեր սենատոր է 2009 թվականից: Կրիստենը պայքարել է կանանց իրավունքների և առողջապահության բարելավման համար: Նա տրամադրում է իրավաբանական ծառայություններ քաղաքականությամբ զբաղվող կանանց և պաշտպանում է սեռական փոքրամասնություններին:

Շերիդան Օլիվերիա

Մինչ 2014 թվականը Շերիդանը զբաղեցրել է մարդկային ռեսուրսների զարգացման հարցերով զբաղվող կոմիտեի քարտուղարի պաշտոնը Բրազիլիայում: Իսկ 2014-ին նա ընտրվել է կոնգրես ամենաշատը ձայներ հավաքելով: Նա կատարել է բազում աշխատանքներ և բարելավել երկրի հյուսիսային հատվածում բնակվողների ապրուստի պայմաննները, ինչպես նաև աջակցություն է ցուցաբերել կանանց՝ գյուղատնտեսական գործունեություն վարելու հարցում:

Կոլինդա Գրաբար Կիտարովիչ

Կոլինդա Գրաբար Կիտարովիչը խորվաթական քաղաքական գործիչ է, որը ողջ աշխարհին գայթակղել է իր լողազգեստով նկարների շնորհիվ: Խորվաթիայի պատմության մեջ առաջին կին նախագահն է:

Մոզա բինտ Նասեր ալ Միսնեդ

Քաթարի առաջին տիկինն է և արաբական աշխարհում ամենաազդեցիկ կանանցից մեկը: Նա ակտիվ գործունեություն է ծավալու Քաթարն ավելի զարգացած դարձնելու ուղղությամբ, հատկապես շեշտը դնելով կրթության, գիտության և գիտատեխնիկական առաջընթացի վրա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular