ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտադրողներից որո՞նք են բարելավել դիրքերը, որոնք՝ հակառակը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

2023 թ. հունվար-հունիս ամիսների ընթացքում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությանն անդրադառնալով՝ նախորդ համարում ուշադրություն էինք դարձրել առաջին տասնյակի ընկերությունների վրա: Այժմ փորձենք հասկանալ, թե ինչ պատկեր է հարյուրյակի առումով: Նախորդ տարվա համեմատ զգալի առաջընթաց են գրանցել բանկերը: Փաստացի Հայաստանում գործող 18 բանկից 14-ը հարյուրյակում է, ավելին՝ երկուսը՝ «Ամերիաբանկը» և «Արդշինբանկը», տասնյակում են, ևս մեկը՝ «Ակբա բանկը», տասնմեկերորդն է: Հետաքրքիր պատկեր է ստեղծվել արտադրողների առումով:

Հարյուրյակում նրանք 17-ն են: Ի դեպ, ինչպես նախկինում, այս դեպքում էլ հաշվարկում չենք ներառել հանքարդյունաբերությունը, քանզի այս ոլորտի առաջատարը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, մրցակցությունից դուրս է ոչ միայն իր բնագավառում, այլև ընդհանրապես, քանի որ մշտապես առաջին հորիզոնականում է: Ուշագրավ է, որ արտադրողներից իր դիրքերը պահպանել է «Գրանդ տոբակոն» («մշտական» 3-րդ հորիզոնական), մեծամասնությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հետընթաց է գրանցել (օրինակ՝ «Մասիս տոբակո»՝ 9-րդ տեղ՝ 2022 թ. առաջին կիսամյակի 4-րդ տեղի փոխարեն, «Գրանդ քենդի»՝ 37-րդ տեղ 33-ի փոխարեն, Երևանի կոնյակի գործարան՝ 47-րդ տեղ 36-ի փոխարեն, «Երևանի գարեջուր»՝ 81-րդ տեղ 68-ի փոխարեն), իսկ «Պեռնո Ռիկար» ընկերությունն ընդհանրապես դուրս է մնացել հարյուրյակից՝ դիրքերը զիջելով 47 հորիզոնականով:

Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ իրենց դիրքերը բարելավել են ծխախոտի արտադրությամբ զբաղվող «Սիգարոն» ընկերությունը, հանքային ջրերի արտադրությամբ զբաղվող «Ջերմուկ» գրուպը, որը 133-րդ տեղից հայտնվել է հարյուրյակում՝ 88-րդ հորիզոնականում, ինչպես նաև մսամթերքի արտադրությամբ զբաղվող «Աթենք» ընկերությունը, որը լավագույն հարյուրյակի մեջ դարձյալ միակն է իր ոլորտում: Ի դեպ, հավելենք, որ լավագույն հարյուրյակում մեծ թիվ են կազմում ներմուծմամբ ու առևտրով զբաղվող կազմակերպությունները:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular