ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այս բեռնատարներում սնունդ է, դեղորայք, որ կարող է կյանքեր փրկել, բայց տեղաշարժ չկա. Վարդան Սարգսյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հումանիտար ուղեբեռը վեցերորդ օրն է` որևէ կերպ չի մոտեցել իր վերջնանպատակին, այն է՝ բարդ հումանիտար իրավիճակում գտնվող Արցախի ժողովրդի վիճակը գոնե որևէ կերպ մեղմելուն: Այդ մասին «Լուրեր»-ի հետ զրույցում նշել է Արցախում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը:

«Արցախում այս օրերին մենք ականատես ենք լինում, թե ժողովուրդն ինչ զրկանքների միջով է անցնում`պայմանավորված արդեն ութ ամիս տևող հումանիտար ճգնաժամով, ականատես ենք լինում հատկապես խոցելի խմբերի, մասնավորապես` երեխաների, տարեցների, հղի կանանց տարբեր խրոնիկ հիվանդություններով տառապող, հաշմանդամություն ունեցող անձանց հետ կապված տարբեր միջադեպերի, որոնք ուղիղ հետևանք են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման, մինչդեռ այս բեռնատարներում սնունդ է, դեղորայք, առաջին անհրաժեշտության ապրանքներ, որոնք կարող են կյանքեր փրկել կամ առնվազն մեղմել ներկայում տիրող վիճակը, բայց, ցավոք, որևէ տեղաշարժ չկա այս մասով:

Մենք հույս ունենք, որ այս մարդասիրական նախաձեռնությունը կհասնի իր վերջնանպատակին, և հումանիտար բեռները օր առաջ կտեղափոխվեն Արցախ»,- ասել է նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular