ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալեն Սիմոնյանը Լաչինի միջանցքի ճգնաժամի վերաբերյալ պաշտոնական նամակ է ուղարկել միջազգային գործընկերներին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պաշտոնապես դիմել է միջազգային խորհրդարանական հեղինակավոր կառույցների ղեկավարներին, միջազգային գործընկերներին եւ տարբեր երկրների խորհրդարանների ղեկավարներին` ուշադրություն հրավիրելով 8 ամիս շարունակ Լաչինի միջանցքի ճգնաժամի հետեւանքով առաջացած ծանր իրադրությանը:

Աժ-ից NEWS.am-ին հայտնում են, որ պաշտոնական գրության մեջ մանրամասներ են ներկայացվում Լեռնային Ղարաբաղում շրջափակման հետեւանքով բնաջնջման իրական վտանգի առջեւ հայտնված 120.000 հայ բնակչության վիճակից: Նամակում շեշտվում է, որ շրջափակմանը զուգահեռ միտումնավոր խափանվել է բնական գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ, իսկ հունիսի 15-ից Ադրբեջանն ամբողջությամբ արգելել է նույնիսկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մարդասիրական մուտքը Լեռնային Ղարաբաղ, ամբողջությամբ դադարեցվել է մինչեւ իսկ առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարումը: Անդրադառնալով առաջին անհրաժեշտության ապրանքներին` նշվել է, որ հացահատիկի ունեցած պաշարն արագ սպառվում է, իսկ վառելիքի բացակայության պատճառով հնարավոր չէ հաց թխել առնվազն արտադրական ծավալներով եւ հասցնել խանութներ:

ՀՀ ԱԺ նախագահն ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ հուլիսի 26-ին Հայաստանի կառավարությունը 360 տոննա մարդասիրական բեռ է ուղարկել Լեռնային Ղարաբաղ, սակայն Ադրբեջանի իշխանությունները թույլ չեն տալիս, որպեսզի 19 բեռնատարից բաղկացած ավտոշարասյունը Լաչինի միջանցքով անցնի Ստեփանակերտ:

Նամակում նկարագրվում է Արդարադատության միջազգային դատարանի որոշման անտեսումն Ադրբեջանի կողմից, որով պարտավորեցվել էր Ադրբեջանին անմիջապես կասեցնել հսկիչ անցագրային կետի գործունեությունը, քանի որ այն անհերքելիորեն խոչընդոտում է ԼՂ-ում բնակվող հայերի` 1965 թվականի «Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայով սահմանված իրավունքները: «Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ստեղծած հումանիտար աղետը ցույց է տալիս, որ առանց կենսունակ միջազգային մեխանիզմի, ոչ մի հայ չի կարող գոյատեւել Լեռնային Ղարաբաղում: Մենք մեծապես կարեւորում ենք գործընկեր խորհրդարանների եւ միջազգային կազմակերպությունների կողմից արված հասցեական եւ օբյեկտիվ գնահատականներն ու ջանքերը` ուղղված խաղաղության օրակարգին եւ մեր տարածաշրջանի կայունությանը»,- ասված է նամակում:

ՀՀ ԱԺ նախագահը քայլերի հաջորդականություն է նշում, որոնց իրականացման արդյունքում հնարավոր կլինի փոխել իրավիճակը: «Ցանկալի նպատակներին կարելի է հասնել հետեւյալ քայլերի միջոցով, որոնց առնչությամբ ակնկալում ենք նաեւ Ձեր գործուն աջակցությունը.

* Միջազգային մեխանիզմների ներդրում. միջազգային կազմակերպությունները պետք է գործեն արագ իրենց լիազորված իրավասությունների եւ գոյություն ունեցող գործիքների շրջանակներում, որոնք նախատեսված են նման իրավիճակների լուծման համար: Մարդասիրական միջազգային կազմակերպությունները, մասնավորապես, ՄԱԿ-ի գործակալությունները, պետք է մոնիտորինգային առաքելություններ իրականացնեն դեպի միջանցք եւ տարածաշրջան` ի հեճուկս խոչընդոտների:

* Չափազանց կարեւոր է արձանագրել, որ մեր դիրքորոշմամբ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների եւ անվտանգության հարցը պետք է հասցեագրվի Բաքու-Ստեփանակերտ երկխոսության, բանակցությունների, քննարկումների արդյունքում: Բայց, հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի ուժերի անհամաչափելիությունը, մենք կարծում ենք, որ այդ խոսակցությունը պետք է տեղի ունենա միջազգային մեխանիզմների շրջանակներում, ուր ներկա կլինի միջազգային հանրությունը: Ցավոք, Հայաստանի շահագրգռվածությունը գործընթացում Ադրբեջանն ընկալում եւ մեկնաբանում է որպես ոտնձգություն կամ նկրտում Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ:

* Եթե Բաքուն խելամիտ ժամկետում չկատարի ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի` իրավաբանորեն պարտադիր ուժ ունեցող որոշումը, ակնկալում ենք, որ Ձեր ղեկավարած խորհրդարանական մարմինը կդիմի Եվրոպական հանձնաժողով (երկրի կառավարություն)` Ադրբեջանի դեմ համապատասխան պատժամիջոցներ կիրառելու հորդորով: Սրանք դյուրին լուծումներ չեն ու պահանջում են բարդ որոշումներ եւ վճռականություն, բայց դրանք կենսունակ են 120.000 խաղաղ բնակչության շարունակվող էթնիկ զտումները կասեցնելու համար:

*Այս օրերին ծայրահեղ անհրաժեշտ ենք համարում բացել Լաչինի միջանցքը, որպեսզի մարդասիրական օգնության բեռով ավտոշարասյունը հասնի Լեռնային Ղարաբաղ: Ակնկալում ենք Ձեր գործուն քայլերն այդ ուղղությամբ»,- եզրափակել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular