ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտինը ստորագրել է սոցցանցերի սեփականատերերի համար բազմամիլիոնանոց տուգանքների մասին օրենքը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որը մեծացնում է սոցիալական ցանցերի եւ հայտարարությունների ծառայությունների սեփականատերերի պատասխանատվությունը օրենքով սահմանված պարտականությունների խախտման համար: Օրենքը նրանց համար նախատեսում է մինչեւ 8 մլն ռուբլու չափով տուգանք, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։

Փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում եւ ուժի մեջ կմտնի 2023 թվականի սեպտեմբերի 1-ից։

Օրենքի համաձայն՝ վարչական տուգանք կնշանակվի «Ռոսկոմնադզոր»-ին տվյալներ չներկայացնելու կամ ժամանակին չներկայացնելու համար, որոնք թույլ են տալիս նույնականացնել նորությունների ագրեգատորի սեփականատիրոջը, աուդիովիզուալ ծառայության սեփականատիրոջը, սոցիալական ցանցի սեփականատիրոջը կամ հայտարարությունների տեղադրման ծառայության սեփականատիրոը։

Տուգանք է սահմանվում նաեւ սոցիալական ցանցի սեփականատիրոջ կողմից սոցիալական ցանցի մոնիտորինգ իրականացնելու եւ անօրինական տեղեկատվության հասանելիությունը սահմանափակելու համար միջոցներ ձեռնարկելու, ինչպես նաեւ «Ռոսկոմնադզոր»-ի պահանջը չկատարելու համար։

Դա կհանգեցնի վարչական տուգանքի․ քաղաքացիների նկատմամբ ՝ 50 հազարից մինչեւ 100 հազար ռուբլու չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ ՝ 200 հազարից մինչեւ 400 հազար ռուբլի, իրավաբանական անձանց նկատմամբ ՝ 800 հազարից մինչեւ 4 միլիոն ռուբլի։

Վերը նշված վարչական իրավախախտումը կրկին կատարելը կհանգեցնի վարչական տուգանքի քաղաքացիների նկատմամբ՝ 100 հազարից մինչեւ 200 հազար ռուբլի, պաշտոնատար անձանց համար՝  500 հազարից մինչեւ 800 հազար ռուբլի, իրավաբանական անձանց համար ՝ 4 միլիոն ռուբլուց մինչեւ 8 միլիոն ռուբլի:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular