ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի Մարտունի շրջանում նկատվում է դեղորայքի խիստ անհրաժեշտ տեսակների պակաս

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախի Հանրապետության  Մարտունու շրջանում նկատվում է դեղորայքի խիստ անհրաժեշտ տեսակների պակաս: «Արցախպրես»-ի  հաղորդմամբ, հարցազրույցի ժամանակ այս մասին ասել է   Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Հունան Հայրումյանը:

«Ժողովուրդը շրջանում զբաղված է իր ամենօրյա խնդիրների մասնակի լուծմամբ՝ ելնելով հնարավորություններից: Պետական մարմինները սահմանափակ աշխատանքային գրաֆիկով են իրականացնում իրենց պարտականությունները: Բուժապահովումը կազմակերպվում է` ստեղծված իրավիճակից ելնելով: Մարտունու հիվանդանոցում իրականացվում է քաղաքացիների  ընդունելություն, և հնարավորության սահմաններում տրվում է մասնագիտական խորհրդատվություն,  արվում ստացիոնար բուժումներ, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, հատկացվում է դեղորայք:

Սակայն դեղորայքի պաշարը օրեցօր նվազում է: Ստուգումներ ենք իրականացրել համայնքների ամբուլատոր կետերում և արձանագրել` քանի որ մեկ ամսից ավելի է` դեղորայքային որևէ ապահովում չկա, նկատվում է դեղորայքի այնպիսի տեսակների պակաս, որոնք խիստ անհրաժեշտ  են: Մեր կողմից որոշում է ընդունվել և կազմվել հիվանդներին  երեք ուղղություններով (Մարտունի-Ստեփանակերտ, Բերդաշենից և հարակից համայնքներից  Ստեփանակերտ, Ճարտար-Կարմիր Շուկա-Ստեփանակերտ)  Հանրապետական բժշկական կենտրոն տեղափոխելու գրաֆիկ»,-ներկայացրել է Հ.Հայրումյանը:

Նրա խոսքով՝ պետական ձեռնարկություններից բացի, բոլոր սեփականատերերը կանգնեցրել են իրենց ձեռնարկությունների աշխատանքները: Առևտրով զբաղվող կազմակերպություններն արդեն երկար ժամանակ է գործունեություն չեն ծավալում, քանի որ ապրանք չկա:

Գյուղատնտեսական ոլորտում աշխատանքներն իրականացվում են խիստ սահմանափակումներով`  այս առումով օրեցօր ավելացնելով խնդիրները:

«Բավական ժամանակ է` խանութներում չկա չոր պարենամթերք, որի պակասը շատ է զգացվում:  Սպառում ենք բացառապես բանջարաբոստանային կուլտուրաները: Սկսած մշակումից մինչև բերքահավաք, թշնամին փորձում է ամեն կերպ խանգարել գյուղատնտեսական աշխատանքների իրականացմանը: Հիմնականում վտանգված են սահմանամերձ խաղողայգիները, նռան այգիները, ցորենի դաշտերը:

Գարու և ցորենի բերքահավաքի ժամանակ թշնամին տարբեր զինատեսակներով կրակ է բացել աշխատող խաղաղ բնակիչների ուղղությամբ, բայց մեր ժողովուրդն, իր բնավորության համաձայն, չընկրկեց, այդ պահերին դադարեցրել ու նորից շարունակել է իր աշխատանքը: Վտանգավոր գոտիներում գտնվող ցորենի հունձը գրեթե ավարտել ենք, բայց կանգնել ենք այլ խնդիրների առաջ` կապված վառելիքի հետ: Ունենք խաղողի, նռան, եգիպտացորենի և այլ տարբեր նշանակության այգիներ, որոնք մնացել են անմշակ, անգամ չենք կարողանում բերքը հավաքել: Տարին սկսել ենք լուրջ վնասներ կրելով. երաշտից  տուժել են դաշտերը, ինչի պատճառով ցորենի և գարու բերքատվությունը շատ ցածր է, իսկ բարձրադիր գոտիներում բերքը հասունացման պահին տուժել է կարկտահարությունից ու սելավներից: Սակայն ողջունելի է, որ այս տարի ժողովուրդը մեծ ծավալի բանջարաբոստանային մշակաբույսեր է աճեցրել: Եվ պատահական չէ, որ Մարտունու շրջանի  բերքը  հայտնվել է ինչպես Ստեփանակերտի, այնպես էլ մյուս շրջանների շուկաներում: Բայց այս պահի դրությամբ խնդիր ունենք բերքի տեղափոխման հարցում»,-մանրամասնել է շրջվարչակազմի ղեկավարը:

Նա իրազեկել է, որ վառելիքի սղության պատճառով հացը  շրջանի մի քանի համայնքներ տեղափոխում են ոտքով:  Վերջին մեկ ամսվա ընթացքում  շրջանի փռերն աշխատում են շուրջօրյա: Շրջափակմամբ պայմանավորված՝ շրջանում առկա է նաև ջրի խնդիր:

«Մարտունի քաղաքում և մի քանի այլ  բնակավայրերում ջրի շուրջօրյա  մատակարարումը չենք կարողանում ապահովել, այլ իրականացնում ենք երկու օրը մեկ: Ստեղծված իրավիճակից ելնելով` այդքանն ենք կարողանում ապահովել: Լուրջ խնդիր էր Թաղավարդ և Գիշի համայնքներում  ջրամատակարարման ապահովումը»,-ասել է Հ.Հայրումյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular