Երասխում պայթյուն չի եղել. ՊՆ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՔիչ առաջ մամուլում տեղեկություններ տարածվեցին, թե Արարատի մարզի Երասխ գյուղում բնակիչները պայթյունի ձայներ են լսել։
Ըստ մամուլի՝ պայթյունը եղել է ժամը 10։11-ի սահմաններում, ադրբեջանցիների կողմից կրակոցների ֆոնին, ենթադրելի է՝ գործարանի ուղղությամբ։
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը MediaHub-ի հետ զրույցում հերքեց պայթյունի մասին լուրերը։
«Տվյալ ժամին մենահատ կրակոց է արձակվել, պայթյունի մասին տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում»,-հայտնեց Թորոսյանը։
Տեր Զարեհ քահանա Աշուրյանը ևս MediaHub-ին փոխանցեց, որ պայթյուն չի եղել։
«Քիչ առաջ էլ Երասխ խոսեցի, պայթյուն չի եղել»,-ասաց նա։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ադրբեջանի կողմից պարբերաբար արձակվող կրակոցների հետևանքով Երասխում կառուցվող գործարանի շինաշխատանքները կաթվածահար են եղել: