ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաքվեն» ավարտեց առաջին փուլը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Հայաքվե» շարժումը նախատեսված ժամկետից շուտ՝ մեկ ամիս առաջ, ավարտել է անհրաժեշտ 50 հազար ստորագրությունների հավաքումը։ Նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը նշել է, որ արդեն շաբաթ օրվա դրությամբ «Հայաքվե»-ին միացել է 54800 քաղաքացի, որոնցից 24660` Երևանում, 29360` մարզերում և 760 էլեկտրոնային ստորագրության միջոցով են միացել։

«Հայաքվե»-ի ստորագրահավաքն անցել է վարչական և քաղաքական ճնշումների ուղեկցությամբ։ Գործող իշխանություններն ամեն ինչ արել են «Հայաքվե»-ն վարկաբեկելու համար, սակայն հանրության մի զգալի մասը, ի պատիվ իրեն, չի տրվել այդ ճնշումներին և ստորագրել է։ Արդեն օգոստոսի 19-ի փոխարեն, օգոստոսի 4-ին, նախաձեռնությունը վաղաժամ կավարտի ստորագրահավաքը և ստորագրությունները կներկայացնի Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ ԿԸՀ-ն էլ որոշման տեսքով գրավոր դրական եզրակացություն կտա, որ առնվազն 50 հազար պատշաճ ստորագրություն է ներկայացրել, որից հետո «Հայաքվե»-ն դիմելու է Ազգային ժողովին։

Ըստ Չալաբյանի՝ առնվազն երկու, երեք ամիս կտևի մինչև Ազգային ժողովը բարեհաճի նիստ գումարել և քվեարկել օրենսդրական նախաձեռնության կապակցությամբ։ Բնականաբար գործող վարչախմբի ներկայացուցիչները՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, արդեն այսօր հստակ ասելու են, որ իրենք դեմ են քվեարկելու։ Դրանից հետո արդեն հաջորդ փուլերն են լինելու՝ դիմում սահմանադրական դատարան և ևս 300000 ստորագրությունների հավաքում։ Կհաջողի՞ «Հայաքվե»-ին անցկացնելու իր օրենսդրական նախաձեռնությունը, թե՞ ոչ, բարդ է ասել, սակայն, այն որ այդ նախաձեռնությանն իշխանությունների տոտալ հակազդեցություն կա՝ վկայում է, որ այն իսկապես հայամետ և կարևոր նախաձեռնություն է և հարկավոր է բոլոր ջանքերը գործադրել այս նախաձեռնությունը կյանքի կոչելու համար։

Անի Սարգսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular