Թալիշցիները «Թալիշ» գումարտակ են ստեղծում` գյուղը պաշտպանելու համար. «Եթե զինադադար չլիներ...»
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸԹալիշցիները «Թալիշ» գումարտակ են կազմում` գյուղի սահմանային գոտին պաշտպանելու համար: Այս մասին, այսօր՝ հունիսի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Թալիշ» հիմնադրամի հիմնադիր տնօրեն, Թալիշ գյուղի մարտական ջոկատի հրամանատար Միքայել Ապրեսյանը:
Նա նշեց, որ գումարտակ կազմելու վերաբերյալ պատասխանատու մարմինների հետ համաձայնություն է ձեռք բերվել:
«Կոչ եմ անում բոլոր թալիշցիներին համախմբվել, միանալ «Թալիշի» գումարտակին, զբաղվել մեր գյուղի պաշտպանությամբ: Մենք չենք կարող նստել Երեւանում եւ չպաշտպանել մեր գյուղը թուրքից: Մենք հենակետ ենք թողել թշնամու մոտ, եթե զինադադար չլիներ, վստահեմ եմ` կվերցնեինք հետ, բայց քանի դեռ այդ դիրքը թշնամու ձեռքին է` վտանգավոր է գյուղ վերադառնալը:
Կոչ եմ անում չհավատալ այն ասեկոսեներին, թե թուրքը վերցրել է Թալիշը, դրանք սուտ խոսակցություններ են»,-ասաց նա: