ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախցիների դիմադրությունը շտապեցնում է ադրբեջանցիներին. Տիգրան Աբրահամյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանական ողջ ապարատը կեղծ փաստաթղթեր է հրապարակում, ֆեյք բանախոսներ գտնում, որոնք պնդում են, թե ադրբեջանական անցակետից առևանգված արցախցին ռազմական հանցագործություններ է արել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

Նա նաեւ նշել է. «Իսկ իրականում Ադրբեջանը գործի է դրել Արցախին նվաճելու հերթական ծրագիրը, ինչը մի կողմից սպասելի էր, մյուս կողմից ցույց է տալիս, որ Ադրբեջանը փորձում է ավելի մեծացնել արցախցիների նկատմամբ իրականացվող հանցագործությունների շարքը:

Ադրբեջանի հակաիրավական, հակամարդկային գործողությունների նպատակը մեկն է` հնազանդեցնել Արցախը, իսկ արցախցիների դիմադրությունը հունից հանում և միաժամանակ շտապեցնում է ադրբեջանցիներին»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular