Բլինքենը կարծում է, որ Շոյգուն Չինաստանում պայմանավորվել է սպառազինությունների մատակարարման շուրջ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կարծում է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի գլխավորած պատվիրակության՝ ԿԺԴՀ այցի նպատակներից մեկը Ուկրաինայում ռազմական գործողությունները շարունակելու համար զենքի մատակարարման ապահովումն էր, հաղորդում է ՌԻԱ-ն։
«Այսպիսով, մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը հուսահատորեն փորձում է զենքի աջակցություն ստանալ ամենուր։ Մենք դա տեսնում ենք Հյուսիսային Կորեայում, ինչպես նաեւ Իրանում, որը Ռուսաստանին բազմաթիվ անօդաչու թռչող սարքեր է տրամադրել։ Կարծում եմ, որ այցի նպատակներից մեկը սպառազինությունների մատակարարումների ապահովումն էր»,-ասել է Բլինքենը։