ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարևոր՝ նպաստ ստացողների համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ հուլիսի 1-ից քաղաքներում և 1000-ից ավելի բնակիչ ունեցող բնակավայրերում ընտանեկան, սոցիալական նպաստը և հրատապ օգնությունը վճարվում է բացառապես անկանխիկ եղանակով։

«Բացառություն կկազմեն 75 տարին լրացած, ինչպես նաև 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն (ֆունկցիոնալության խորը և ծանր աստիճանի սահմանափակում) ունեցող անձինք, ովքեր, իրենց ցանկությամբ, նպաստը կարող են շարունակել ստանալ կանխիկ եղանակով՝ Հայփոստի միջոցով։

Հետևաբար, եթե նպաստը ստանում էիք Հայփոստի որևէ սպասարկման կենտրոնից և մինչև հունիսի 30-ը չեք ընտրել որևէ բանկ, ապա համակարգն ինքնաշխատ եղանակով (պատահականության սկզբունքով) Ձեր փոխարեն արդեն իսկ կատարել է բանկի ընտրություն։ Այս դեպքում կարող եք զանգահարել Զանգերի կենտրոն 114 հեռախոսահամարով կամ մոտենալ Միասնական սոցիալական ծառայության Ձեր բնակավայրի սպասարկման տարածքային կենտրոն և տեղեկանալ, թե որ բանկն է Ձեզ սպասարկում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular