ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մինչև մարդկանց տեղափոխելը ԿԽՄԿ-ն նախապես բոլոր տվյալները փոխանցում է որոշում կայացնողներին. Զառա Ամատունի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Լաչինի միջանցքով մարդասիրական գործողություններից առաջ որոշում կայացնող կողմերը տեղեկացված են լինում, թե ովքեր են լինելու տեղափոխվող քաղաքացիները, տվյալները փոխանցվում են: Այս մասին NEWS.am հետ զրույցում այս մասին ասաց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին՝ նշելով, որ այս անգամ ևս այդ կանոնն իրենց կողմից լիարժեքորեն պահպանվել է։

«Եթե խնդիրներ են առաջ գալիս, մենք ուղղում ենք որոշում կայացնողների հետ, որպեսզի տեղափոխումն անխափան լինի, սակայն դա անում ենք կոնֆիդենցիալ, եւ այս պահին չեմ կարող ավելին ասեմ, քան հրապարակված փաստերը: Բայցղ այս նույն ձեւաչափը գործողությունների համաձայնեցման պահպանվել են»,- նշեց նա:

Ամատունին նշեց, որ այսօր տեղի ունեցած դեպքի մասին տվյալներ փոխանցել չեն կարող։

 Նա  նշեց, որ չի կարող տվյալներ տրամադրել ՀՀ-ից Արցախ տեղափոխվողբերի վերաբերյալ եւ դա արվում է տեղափոխումից հետո համապատասխան գերատեսչությունների կողմից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախից Հայաստան բուժման նպատակով տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանն առևանգվել է Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչների կողմից և տեղափոխվել անհայտ ուղղությամբ։ Նրա ճակատագիրն այս պահին անհայտ է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular