Սերբիայի նախագահը Պրիշտինային մեղադրել է Բելգրադի եւ ՆԱՏՕ-ի միջեւ վեճ հրահրելու մեջ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻնքնահռչակ Կոսովոյի հանրապետության «վարչապետ» Ալբին Կուրտին փորձում է հասնել զինված բախման Սերբիայի եւ ՆԱՏՕ-ի միջեւ, պաշտոնական Բելգրադը ամբողջ ուժով փորձում է խաղաղություն պահպանել։ Ինչպես տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը TV Prva-ի եթերում։
«Նա (Կուրտին- խմբ.) փորձում է հասնել հիմնավորումների անիմաստ բաների համար, որոնք արտաբերում է, եւ ցանկանում է Սերբիան ներքաշել ՆԱՏՕ-ի հետ առճակատման մեջ... Մենք պետք է խուսափենք դրանից»,- ասել է Սերբիայի նախագահը։
Վուչիչի խոսքով՝ քաղաքացիները չպետք է անհանգստանան, քանի դեռ չեն տեսել իրեն զինվորական համազգեստով, Սերբիայի ղեկավարությունը չի ցանկանում «որդիներին մայրերին վերադարձնել դագաղներում»։
«Ուստի, մեծ աշխատանք եւ էներգիա ենք ներդնում եւ երբեմն լռության տալիս այն չարագործությունները, որոնք բխում են Պրիշտինայից, ուստի արձագանքում ենք մեղմ, ոչ նրա համար, որ դա մեր թուլության նշանն է, այլ որովհետեւ դա մեր պատասխանատվության եւ լրջության նշանն է, տեսնենք՝ կստացվի՞»,- ընդգծել է Սերբիայի նախագահը։
Նա նաեւ նշել է երկրի պաշտպանունակության ամրապնդման մասին բանակի ադրիականացման եւ զինման գործում միլիարդավոր եվրոների ներդրման միջոցով։ Վուչիչի խոսքով՝ հարձակումը Սերբիայի վրա հողում կամ երկնքում «այլեւս խաղալիք չէ», այն հիմա անհամեմատ ավելի դժվար է, քան 1999-ին էր, ՆԱՏՕ ագրեսիայի ժամանակ։