ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր զարգացումներ Արցախում. ինչու՞ է հրաժարական տվել ԱԺ նախագահը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն արդեն այսօր հրաժարական կներկայացնի և խորհրդարանը նոր Ազգային ժողովի նախագահ կընտրի։ Թովմասյանի հրաժարականի լուրերն արդեն մի քանի օր համառորեն շրջանառվում էին։ Նախօրեին Արցախի ԱԺ-ն արտահերթ նիստ էր գումարել և ակնկալվում էր, որ հենց այդ օրը Թովմասյանը հրաժարական կտա, սակայն փոխարենը, Արցախի Ազգային ժողովը քվեարկեց ռազմական դրության պայմաններում խորհրդարանի նախագահ ընտրելու ընթացակարգը դյուրացնելու նախագծի օգտին, ինչը փաստում է, որ հրաժարականից անմիջապես հետո Արցախի Ազգային ժողովը կկարողանա արագ կարգով նոր նախագահ ընտրել։

Թովմասյանի հրաժարականի վերաբերյալ բազմաթիվ լուրեր են շրջանառվում, ընդհուպ տեղեկություն էր շրջանառվում, որ նա վերջին շրջանում բավականին ակտիվորեն գործակցում է Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի հետ։ Ինքը՝ Թովմասյանը, երեկ հանդիպել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին, ներկայացրել ԱԺ նախագահի պաշտոնից իր հրաժարականի պատճառները։ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Արթուր Թովմասյանին երկարամյա պետական և քաղաքական գործունեության համար և մաղթել առողջության շուտափույթ վերականգնում։

Համացանցում տեղեկություն էր շրջանառվում, որ Արթուր Թովմասյանը հրաժարական է տալիս առողջական լուրջ խնդիրների պատճառով, հունիսի 21-ին նրա մոտ ախտորոշվել է գերճնշումային կրիզ։ Հետազոտվել է Ստեփանակերտում, արդյունքները փոխանցել են Երևան, և բժիշկները խորհուրդ են տվել առողջությանը սպառնացող հնարավոր բարդացումներից խուսափելու համար հրաժարվել Ազգային ժողովի նախագահի պաշտոնից։

Արցախի ԱԺ նախագահը քննադատությունների թիրախում էր հայտնվել օրեր առաջ, երբ արտահերթ նիստերից մեկում հայտարարել էր, թր Արցախի և Ադրբեջանի ժողովուրդները հազարամյակներ շարունակ ապրել են իրար կողքի։ Ավելի ուշ նա պարզաբանում էր տարածել, նշել, թե նկատի ունի ոչ թե Ադրբեջանին, այլ Ադրբեջանի կազմում ապրող բազմաթիվ ժողովուրդներին, որոնք հազարամյակներ ապրել են այդ տարածքում նախքան ադրբեջանցիների գալը։

Ամեն դեպքում Թովմասյանի հրաժարականը բավականին լուրջ խաթարելու է Արայիկ Հարությունյանի՝ առանց այն էլ սասանված դիրքերը։ Մեծ հավանականությամբ նրա թիմակիցները փորձում են փախչել Հարությունյանի կողքից՝ գիտակցելով, թե ուր է տանում ապիկար նախագահի կառավարումը։ Պատահական չէ, որ հենց նրա թիմակիցներն են սկսել ակտիվորեն և կոշտ քննադատել Նիկոլ Փաշինյանին, թեև մինչ այդ զերծ էին մնում նման քայլերից։

Ռուզաննա Սաֆարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular