ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լեզգիներին վտարում են Ադրբեջանի հյուսիսային շրջաններից

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ադրբեջանի Գաբալայի շրջանում լեզգիներին վտարում են. նման սցենար նախկինում ծավալվել է նաև Ուջարի շրջանում:

Ինչպես հաղորդում է  ՌԻԱ «Դերբենտ» կայքը, ադրբեջանական իշխանությունները ոչխարաբուծությամբ զբաղվող ագարակատերերից ստիպողաբար վերցնում են արոտավայրերը,  որոնց վրա նախատեսում են բամբակ աճեցնել: Տեղեկատվության համաձայն՝ նրանք, ովքեր փորձում են ընդդիմանալ, բռնաճնշումների են ենթարկվում:

Իշխանություններից դժգոհ գյուղի բնակիչները մարտի 6-ին իրենց խնդիրները լուծելու համար դիմել են շրջանի վարչությանը, սակայն իշխանությունները հրաժարվել են երկխոսությունից:

Այժմ ագարակատերերը մտադիր են դիմել Բաքվի իշխանություններին:

Ի տարբերություն Ուջարի շրջանի, այստեղ լեզգիները 2009թ.մարդահամարի տվյալներով կազմում են բնակչության 17 տոկոսը, իսկ իրականում՝ կեսը: Գաբալայում լեզգիական բազում բնակավայրեր կան և հողերի բռնազավթման արդյունքում  ավելի շատ մարդիկ կտուժեն:

Ինչպես հիշեցնում է կայքը, Ուջարի շրջանում բողոքի ակցիաներ կազմակերպած  ագարակատերերն այդպես էլ չկարողացան լուծել իրենց խնդիրները և զրկվեցին իրենց արոտավայրերից:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ  

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular