ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մայրը վաճառել է ութ ամսական որդուն հանուն iPhone 14-ի եւ սոցցանցերում վիդեո ունենալու. DailyO

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հնդկական ոստիկանությունը ձերբակալել է մի կնոջ, որին մեղադրում են ութ ամսական որդուն վաճառելու մեջ։ Նա եւ նրա ամուսինը նման քայլի են դիմել հանուն բաղձալի iPhone 14-ի եւ վիդեոյի Instagram-ի համար (որի սեփականատեր Meta ընկերությունը Ռուսաստանում ճանաչված է ծայրահեղական եւ արգելված է), տեղեկացրել է DailyO պորտալը։

Մեղադրյալներ Սաթին եւ Ջեյդեւն ապրում էին աղքատության մեջ եւ տարված էին սոցիալական ցանցերով։ Մի անգամ նրանց հարեւանները նկատել են, որ ամուսինների որդին անհետացել է, ինչը կասկածելիորեն համընկել է  ընտանիքում iPhone սմարթֆոնի հայտնվելու հետ։ Նրանք դիմել են ոստիկանություն։ Մայրը առերեսման ժամանակ խոստովանել է, որ երեխային վաճառել է հանուն գաջեթը գնելու, նահանգով ճամփորդելու եւ Instagram-ի իր էջի համար կոնտենտ ստեղծելու։ Հետագայում պարզվել է, որ ամուսինները նաեւ նախատեսում էին վաճառել իրենց յոթնամյա դստերը։

Իրավապահ մարմինները կալանավորել են ութ ամսական երեխային գնած Պրիյանկա Գհոշին, իսկ մեղադրյալի ամուսինը, որը նույնպես հանցակից է երեխայի վաճառքին, հետախուզման մեջ է։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular