ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փորձագետ. «Դրեյֆը վաղաժամ է, Արևմուտքը պատրաստ չէ Հայաստանին անվտանգության երաշխիքներ տալ»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Eadaily.com-ը գրում է, որ  վերջին ժամանակներս նկատելի է Հայաստանի արտաքին քաղաքական գործունեության ակտիվացումն ամերիկյան և եվրոպական ուղղություններով։ ԱՄՆ-ում է եղել Հանրապետության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը, ով Պենտագոնի ղեկավարության հետ քննարկում է երկկողմ ռազմական համագործակցության հնարավորությունները։ Մինչ այդ Վաշինգտոն էին այցելել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և երկրի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Պետք չէ զեղչել նաև Եվրամիության ակտիվացումը Հայաստանի նկատմամբ։ Օրինակ՝ աշխատանքային այցով Փարիզում է եղել հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Այդ ֆոնին հայ հասարակության մեջ սկսել է սողոսկել Երևանի ներկայիս անվտանգության համակարգը դեպի «արևմտյան չափանիշներ» աստիճանական տանելու գաղափարը։ Թեմայի շուրջ EADaily-ն զրուցել է հայտնի հայ քաղաքագետ Դավիթ Արությունովի հետ։

Փորձագետի խոսքով, երկրի համար ստեղծված բարդ իրավիճակում Հայաստանից դժվար թե պետք է կտրուկ շարժումներ սպասել։ Անվտանգության հարցերը միշտ պետք է երկկողմանի լինեն։ Ըստ էության, շարունակել է Արությունովը, դա նշանակում է, որ արևմտյան երկրները պետք է ստանձնեն հանրապետության անվտանգության երաշխավորը դառնալու պարտավորություններ, այսինքն՝ այն նույն պարտավորությունները, որոնք ստանձնել է Ռուսաստանը:

«Բայց Արևմուտքը պատրա՞ստ է իրադարձությունների նման զարգացմանը։ Ինչպես ցույց է տալիս իրավիճակը, արևմտյան գործընկերների կողմից նման ցանկություն չկա։ Նման պատրաստակամություն, առավել ևս նման ազդակներ Արևմուտքից չկան և չեն լինի տեսանելի ապագայում, քանի որ արևմտյան երկրներն ունեն որոշակի սահմանափակումներ պայմանավորված զգալի ծախսերի, ազատ ռազմական ռեսուրսների հետ, որոնք ներկայումս նրանք չունեն հաշվի առնելով ռուս-ուկրաինական հակամարտությունը և ԱՄՆ-ի և Չինաստանի հարաբերություններում աճող լարվածությունը։ Չպետք է անտեսել նաև այն փաստը, որ Հայաստանի անվտանգության երաշխավոր դառնալու արևմտյան երկրների պատրաստակամությունը կարող է լարվածություն առաջացնել Թուրքիայի հետ հարաբերություններում, ինչն ակնհայտորեն ցանկալի չէ, քանի որ Թուրքիան, ի տարբերություն Հայաստանի, շատ ավելի առաջնահերթ է արևմտյան երկրների համար»,-   նկատել է քաղաքագետը։

Այս բոլոր հանգամանքները հաշվի առնելով Արությունովը վաղաժամ է համարել այն, որ Երևանը կարող է շեղվել դեպի արևմտյան պետություններ։ Նա մատնանշել է Արևմուտքի հետ հարաբերությունները զարգացնելու Հայաստանի ակնհայտ ցանկությունը, սակայն այդ ցանկությունը պետք է դիտարկել անվտանգության համակարգը փոփոխելու, այլ ոչ թե գործող համակարգից, այդ թվում ՀԱՊԿ-ից դուրս գալու համատեքստում։

«Բոլորս տեսնում ենք, որ չնայած ՀԱՊԿ-ի վերաբերյալ Երևանի կողմից հաճախ հնչեցվող քննադատություններին, իրական քայլեր չեն ձեռնարկվում հանրապետությունը ՀԱՊԿ-ից դուրս բերելու ուղղությամբ։ ՀԱՊԿ-ին քննադատող հաղորդագրություններն ավելի շուտ նույն Արեւմուտքին են ուղղված։ Կարելի է խոսել կազմակերպությանն անդամակցության կասեցման կամ դրան մասնակցության սառեցման մասին, սակայն դա նույնպես այդպես չէ, ինչը միանգամայն տրամաբանական է։ Եթե ​​արևմտյան երկրները հրաժարվեն անվտանգության երաշխիքներ տրամադրելուց, որոնք առկա են ՀԱՊԿ-ի շրջանակներում, երկիրը այլընտրանքային երաշխավորներ չի ունենա»,- նկատել է փորձագետը մատնանշելով ՀԱՊԿ-ից երկրի հնարավոր դուրս գալու ռիսկերը։ «Այդ դեպքում անվտանգության իրավիճակն էլ ավելի կվատթարանա, քանի որ Հայաստանը կկորցնի անվտանգության ներկայիս մոդելը դրա դիմաց չստանալով նորը»,- շեշտել է փորձագետը:

Նա նաև նշել է, որ Հայաստանն Արևմուտքի հետ հարաբերություններում ավելի շուտ ձգտում է դիվերսիֆիկացնել զենքի ձեռքբերման աղբյուրները, որոնք գործնականում դադարել են գոյություն ունենալ ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին։ Բայց նույնիսկ այդ ֆոնին դժվար թե կարելի է ակնկալել, որ երկիրը կվերակողմնորոշվի դեպի արևմտյան զենքի շուկա և հայկական բանակը կվերազինի արևմտյան զենքով, քանի որ այդ դեպքում պետք է նկատի ունենալ հայկական պետության ֆինանսական հնարավորությունները, որոնք սահմանափակ են, և Ուկրաինայով տարված արևմտյան երկրների ռազմարդյունաբերական համալիրի հնարավորությունները։

Հիշեցնենք, որ մայիսի 17-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Ցարգրադ» հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել էր, որ ԱՄՆ-ը ճնշում է գործադրում Ռուսաստանի հետ կապեր ունեցող աշխարհի տարբեր երկրների, այդ թվում ՀԱՊԿ անդամ երկրների վրա այդ համագործակցությունը ոչնչացնելու համար։ Որպես օրինակ նա բերել էր Հայաստանը կազմակերպությունից «պոկելու» փորձերը։ «Ես գիտեմ, որ հայերին ասում են եկեք մեզ մոտ (մենք նման տեղեկություններ ունենք), ռուսներին քշեք ձեր տարածքից, սահմանապահներն էլ, հանե՛ք ռազմաբազան, ամերիկացիները կօգնեն ապահովել անվտանգությունը։ Բացահայտ սադրանք. դա դիվանագիտություն չէ»,-  ընդգծել էր նախարարը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular