ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Զբոսաշրջիկներն ասում են՝ այդքան լավ տեղեր ունեք, բայց ձեր ճանապարհներն անբարեկարգ են». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Զբոսաշրջային ակտիվ սեզոնի ժամանակ ոլորտում առկա խնդիրներն ավելի ցայտուն են դառնում։ Այս առումով հարցեր են առաջանում ոչ միայն Հայաստան ժամանածների և իրենց հանգիստը մեր երկրում անցկացնող օտարերկրացիների, այլև ՀՀ քաղաքացիների շրջանում։ Խոսքն առաջին հերթին անբարեկարգ ճանապարհների մասին է։ Բազմաթիվ տեսարժան ու պատմամշակութային վայրեր այցելելն ուղղակի խնդիր է։ «Ռիմա թրավել» տուրիստական գործակալության հիմնադիր տնօրեն Ռիմա Խաչատրյանը «Փաստի» հետ զրույցում նշել է, որ հաճախ է զբոսաշրջիկներից բողոքներ լսում։

«Հայաստանում, որն ինձ համար սուրբ երկիր է, զբոսաշրջային վայրեր տանող ճանապարհներն անբարեկարգ վիճակում են։ Երկու-երեք տարի է՝ խոսում էի Ծաղկեվանք տանող ճանապարհի մասին, ուր այցելում են հազարավոր զբոսաշրջիկներ։ Այդ ճանապարհը քանդված է, ինչը մեծ մինուս է, թեպետ տեղեկություններ ունեմ, որ վերանորոգման աշխատանքներ են սկսվել։ Երբ զբոսաշրջիկը գալիս է Հայաստան, առաջինն ուշադրություն է դարձնում հենց ճանապարհների վրա, քանի որ եթե դրանք անբարեկարգ են, իր կյանքը վտանգվում է։ Զբոսաշրջիկների, զբոսավարի, վարորդի կյանքը պետք է ապահով լինի։ Մինչդեռ զբոսաշրջիկները շատ են անդրադառնում մեր ճանապարհներին։ Ասում են՝ այդքան լավ տեղեր ունեք, բայց ձեր ճանապարհներն անբարեկարգ վիճակում են»,-ասաց ընկերության տնօրենը։

Նրա խոսքով, թեպետ այս իրավիճակը կարող է շատ չազդել զբոսաշրջային հոսքի վրա, բայց բացասական ազդեցություն, ամեն դեպքում, ունենում է։ «Վերադառնալուց հետո մարդիկ դժգոհում են։ Ստացվում է՝ մարդը վտանգում է իր կյանքը՝ միայն թե որևիցե հուշարձան կամ մշակութային վայր տեսնի։ Բայց չէ՞ որ նույն զբոսաշրջիկն արդեն դրսում ներկայացնում է, թե ինչ իրավիճակ է Հայաստանում։ Պարզ է, չէ՞, որ պատմում է, թե որ հատվածներն են ավելի բարեկարգ, որ հատվածները՝ ավելի քանդված։ Այսինքն, մեկ զբոսաշրջիկը կարող է 200-300 մարդ բերի Հայաստան, իսկ այն զբոսաշրջիկը, որն արդեն վատ տպավորություններով է հեռանում Հայաստանից, նպաստի, որ նույնքան զբոսաշրջիկ Հայաստան չգա»,-ընդգծեց մեր զրուցակիցը։

Ռիմա Խաչատրյանը շեշտեց, որ կան հատվածներ, որտեղ նաև ավտոմեքենաներով են դժվարությամբ բարձրանում, ինչի հետևանքով ավտոմեքենաները վնասվում են։ «Զբոսաշրջային ծառայություն մատուցող մեր վարորդները եկամուտ ակնկալելով են աշխատում։ Բայց ստացվում է, որ ոչ թե ծառայություն է մատուցում եկամուտ ունենալու, այլ իրեն վնաս հասցնելու համար՝ զոհաբերելով ավտոմեքենան, առողջությունը։ Երկու կոպեկ գումար աշխատելը մարդկանց նյարդերից է դուրս գալիս։ Ստացած եկամուտով ավտոմեքենաներն են վերանորոգում»,-հավելեց նա։

Ընկերության տնօրենի հետ անդրադարձանք նաև պատմամշակութային վայերի մուտքավճարին։ Շատ երկրներում տարբերակված մոտեցում կա. տվյալ երկրների քաղաքացիների ու արտերկրյա զբոսաշրջիկների համար այլ սակագներ են գործում։ Եթե այլ երկրներում սեփական քաղաքացիների համար մուտքավճարները կրկնակի, եռակի անգամ պակաս են, Հայաստանում մեր քաղաքացիները նույն գինն են արդեն վճարում։

«Ըստ իս, ՀՀ քաղաքացիներն առհասարակ պետք է մուտքավճար չունենան։ Չէ՞ որ մեր երկիրն է։ Հարց է, թե ինչո՞ւ են այդ մուտքավճարները գանձվում մեր քաղաքացիներից։ Եթե դրսից եկող զբոսաշրջիկների մասին ենք խոսում, իհարկե, պետք է մուտքավճարներ լինեն, թեպետ այդ դեպքում էլ այն ձևական բնույթ է կրում։ Եթե կարողանանք այդ մուտքավճարները լիովին հանել, մենք զբոսաշրջիկներին ավելի շատ կգայթակղենք։ Պատմամշակութային վայրերում մեծ ծախսեր չեն իրականացվում, ժամանակ առ ժամանակ չեն վերանորոգում։ Տարիներով այդ տարածքներում ոչինչ չի կատարվում, ու հարց է՝ այդ մուտքավճարներն ինչի՞ վրա են ծախսվում։ Օրինակ՝ գումարներով, որոնք օրական գանձվում են Գառնու տաճար մուտք գործելու համար, ի՞նչ է արվում այդ հատվածի համար։ Միայն դրսից եկող զբոսաշրջիկներից գանձվելիք գումարը լիովին բավարար է ընդհանուր տարածքը բարեկարգելու, հետագայում նաև վերանորոգելու համար։ Իսկ Հայաստանի քաղաքացիներին գոնե պետք է տարբերակել զբոսաշրջիկներից։ Ի դեպ, կան երկրներ, որտեղ բացարձակ մուտքավճարներ չեն գանձում։ Երկրներ կան, որտեղ գանձում են, բայց իրենց երկրի քաղաքացիներից մուտքավճար չեն վերցնում։ Մեր քաղաքացիներից շատերը Հայաստանի շատ վայրերում չեն եղել։ Եթե մարդը հնարավորություն ունենա, իհարկե, իր երկրի ու պատմության հետ կծանոթանա»,-ասաց նա։

Անդրադառնալով զբոսաշրջային ոլորտում առկա գնային ընդհանուր քաղաքականությանը՝ մեր զրուցակիցը շեշտեց. «Հայաստանում հյուրանոցային ծառայությունների գները բավականին բարձր են, ինչը ես պայմանավորում եմ այն հանգամանքով, որ ունենք սեզոնային և ոչ սեզոնային ժամանակահատվածներ։ Այս առումով գները բարձր են՝ համեմատած Եգիպտոսի, նաև Դուբայի հետ։ Ամռանը մեր հյուրանոցները փորձում են բարձր գներով ներկայանալ, որ կարողանան ձմռանը էլեկտրաէներգիայի գումարը, աշխատողների աշխատավարձերը վճարել։ Իսկ եթե համեմատում ենք Վրաստանի հետ, մեզ մոտ, իհարկե, հյուրանոցային ծառայությունների արժեքը կրկին բարձր է, ինչն էլ հենց վնաս է հասցնում զբոսաշրջության զարգացմանը»։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular