ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամեն ինչ՝ ձևական, ամեն ինչ՝ «նկարվելու համար»․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Նիկոլ Փաշինյանի կառավարության նիստերը «կինո» են: Կամ՝ «մեկ «դերասանի» թատրոն»: Շատերին նյարդայնացնում է հատկապես կառավարության նիստերի ժամանակ տիրող ուրախզվարթ, առոք-փառոք մթնոլորտն ու միջավայրը: Այնպես, որ կարելի է կարծել, թե դա ինչ-որ մի անհոգս, անպատերազմ ու անխնդիր երկրի հաջողակ կառավարության նիստ է, այլ ոչ թե՝ համատարած տապալումներ ու կորուստներ բերած իշխանության գործադիր մարմնի նիստ: Սա՝ ընդհանուր առմամբ: Մյուսը, ինչն ուշադրություն է գրավում Նիկոլ Փաշինյանի ու նրա կառավարության դեպքում, ցուցադրականությունն ու ձևականությունն են: Մշտական, ամենօրյա...

Դիտարկենք կոնկրետ դեպք: Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ասաց, որ զբոսնելիս հանդիպել է դեղձուտցի աշակերտների, նրանցից տեղեկացել դպրոցի վատ վիճակի մասին, ապա կարգադրել է իր համապատասխան նախարարներին, որ հարցը լուծեն: Հետո նա էլի է այցելել Դեղձուտ, ծանոթացել վիճակին, կառուցված մոդուլային դպրոցի վիճակին ու պայմաններին, հետո էլի տեղեկացել է, որ գույքի, կահավորանքի հարցը դեռ չի լուծվել, էլի դառը տպավորություն է ունեցել, ինչպես ինքը հայտարարեց: Հետո շրջանառվեց նաև տեսանյութ, որտեղ պատկերված է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Դեղձուտի աշակերտների հետ: Ավելի ճիշտ՝ մի հատված այդ այցելությունից: Փաշինյանը լուսանկարվում էր աշակերտների հետ: Զուգահեռ այս ամենը ինչ-որ մեկն էլ նկարահանում էր:

Որ տեսանյութն էլ լինի՝ նախարարին հանձնարարական տալու պահն էլ վրադիր: Ու ոչ այնքան կառուցված մոդուլային դպրոցի վիճակին ու պայմաններին էր ծանոթանում, որքան կենտրոնացած էր այն բանի վրա, որ նկարը «լավ երևա», թե որ կողմից լուսանկարեն, որտեղ կանգնեն, լույսը որ կողմից է ընկնում, որ նկարն ավելի՛ «լավ երևա»: Իսկական ռեժիսոր, որ նաև գլխավոր դերում է: Սա Նիկոլ Փաշինյանին բնութագրող լավագույն օրինակներից մեկն է. նրան ամենից շատ հետաքրքրում է ոչ թե խնդիրը կամ դրա լուծումը, այլ նկարվելը, փիառվելը: Կառավարության նիստում ասում էր, թե միլիարդները, որ հատկացնում են, երեխաների համար են հատկացնում: Բայց կարելի է վերաձևակերպել. Նիկոլ Փաշինյանն ինչ անում է... նկարվելու համար է անում: Ձև, էլի:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular