ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտինն անտեսել է Էրդողանի խնդրանքը․ WSJ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անտեսել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` հացահատիկի գործարքի վերականգնման հարցը քննարկելու խնդրանքը։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով դիվանագիտական ​​աղբյուրներին։

Նրանց խոսքով՝ հեռախոսազրույցը, որը նախաձեռնել էր Թուրքիայի ղեկավարը, դեռ չի կայացել։ Թուրք պաշտոնյաները շարունակում են երկխոսություն անցկացնելու ուղիներ փնտրել:

Նախկին ավագ դիվանագետ Գյուլրու Գեզերը, ով աշխատել է Մոսկվայում Թուրքիայի դեսպանատանը, ասել է, որ չի կարծում, որ «Պուտինն առաջվա պես վստահում է Էրդողանին»։ Նրա կարծիքով՝ ռուսական կողմը և հատկապես Կրեմլը «կասկածի տակ են դնում Թուրքիայի նախագահի մտածելակերպը»։ Գեզերը նաև արտասովոր է անվանել այն, որ Ռուսաստանի ղեկավարը «չի պատասխանում (օտարերկրյա պետությունների ղեկավարների) զանգերին»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular