ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախին գումարներ տալու մասին բարձրաձայնելը «իշմար» էր Ադրբեջանին, որ արգելիր այս գումարների փոխանցումը. Կիվիրյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այնպես չէ, որ Նիկոլ Փաշինյանի կողմից ասուլիսում հայաստանցիների եւ արցախցիների միջեւ լարվածություն մտցնելը եղավ սպոնտան. Ես ունեմ տեղեկատվություն, որ այդ թիմում դա մշտապես քննարկվել է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը:

«Ես ունեմ տեղեկատվություն, որ դեռ ընտրությունների ժամանակ մտածում էին, որ եթե ընտրությունները տեղեկատվական առումով գնան իրենց համար ոչ բրենպաստ սցենարով, ապա այս տրյուկը անեն, այսինքն փորձեն հայաստանցիների եւ արցախցիների միջեւ թշնամանք հրահրել եւ փորձեն շահել տեղական «պողոսների» ձայները: Սրանով Փաշինյանը ցույց տվեց, որ ինքը որեւէ արգելակ չունի, այդ մարդը ընդունակ է գնալ ցանկացած ազգային ստորության, միայն թե  կարողանա շահել տեղի «պողոսների» ձայները եւ ապահովի իր իշխանության շարունակությունը: Ես վստահ եմ, որ սա դեռ ունենալու է շարունակություն: Իր նպատակը հենց այդպիսի դիսկուրս հրահրելն է, եւ դրա համար ընդհանրապես պետք չի մտնել այդ դաշտ»,-ասաց նա:

Անդրադառնալով նրան, որ ասուլիսում Նիկոլ Փաշինյանը հիշատակեց, որ Արցախին մեծ գումարներ են հատկացվում, Կիվիրյանը նկատեց, որ դա Փաշինյանն իր հոր տնից չի տալիս. «Դա ՀՀ քաղաքացիների հարկերից հավաքված գումարներն են: կատարյալ անընդունելի է, որ ՀՀ ղեկավարն այդ տոնով խոսում է հայության որեւէ հատվածի մասին: Կա երկու պատճառ, թե ինչու է նա այս մասին խոսում. Առաջին պատճառն այն է, որ ինքն այդ գումարներով փաստացի գնել է Արցախի ռազմաքաղաքական էլիտային, գնել է նրանց լռությունը, որ նրանք փոխանակ պատերազմից հետո զբաղվեին Արցախի ռազմական ու պետական վերականգնմամբ, զբաղված էին ամեն ինչով, բացի դրանից: Դրա համար էլ Արայիկ Հարությունյանն այսօր քյալամի մեշոկի պես գնացել նստել է վրանի տակ, որովհետեւ չգիտի՝ ինչ անի: Դա ուղերձներից մեկն էր Արցախի ռազմաքաղաքական էլիտային, որ դուք բոլորդ դրանից օգտվել եք, ի՞նչ եք ծպտուն հանում: Երկրորդ ուղերձը ուղղված էր Ադրբեջանին. Դա «իշմար էր» Ադրբեջանին, որ արգելիր այս գումարների փոխանցումը, հայտարարիր, որ Հայաստանն իրավունք չունի այդ գումարները փոխանցել իր տարածքի բնակչությանը: Իմ այս խոսքերի ճիշտ կամ սխալ լինելը պարզ կլինի մոտակա ժամանակ: Եթե մոտակա ժամանակ Ադրբեջանը բարձրացնի այդ հարցը, ուրեմն բոլորի համար պարզ կլինի, որ դա կրկին եղել է Նիկոլ Փաշինյանի պասը ադրբեջանական կողմին»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular