ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երեւանում ՌԴ դեսպանատունը վերահսկում է WizzAir–ի չվերթի հետ կապված իրավիճակը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՌԴ դեսպանատունը հետեւում է Երեւանում մնացած քաղաքացիների հետ կապված իրավիճակին։ Այս մասին ասվում է դեսպանատան մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

«Հուլիսի 27-ին ինքնաթիռի անսարքության պատճառով WizzAir ավիաընկերության` Երեւան–Վիեննա W4 2892 չվերթը հետաձգվել է, ինչի հետեւանքով մոտ 100 ՌԴ քաղաքացի դուրս են բերվել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարանցման գոտուց։ Միջադեպի մասին տեղեկությունը ստանալուց անմիջապես հետո դեսպանատունը քայլեր է ձեռնարկել ստեղծված իրավիճակը կարգավորելու ուղղությամբ», – ասվում է հաղորդագրության մեջ։

Դիվանագիտական ներկայացուցչության հյուպատոսական բաժնի աշխատակիցները ուղեւորվել են օդանավակայան ՌԴ քաղաքացիներին հնարավոր աջակցություն ցուցաբերելու համար։ Բուդապեշտում Ռուսաստանի դեսպանատան հետ համագործակցությամբ կապ էր հաստատվել WizzAir ավիաընկերության կենտրոնական գրասենյակի հետ։

Ավիափոխադրողը հայտնել էր, որ կազմակերպվել է չվերթի ուղեւորների տեղափոխումը օդանավակայանից երեւանյան մի հյուրանոց։

«Նշված չվերթի մեկնումը նախատեսվում է հուլիսի 28-ին` ժամը 17:40–ին։ Երեւանում Ռուսաստանի դեսպանատունը շարունակում է վերահսկողության տակ պահել իրավիճակը», – նշել են դեսպանատանը։

«Զվարթնոց» օդանավակայանի առցանց չվացուցակի համաձայն` նշված չվերթի մեկնումը նախատեսված է 21:10–ին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular