ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շուրջ 20 դեսպաններ Գորիսում փակ հանդիպում են ունեցել Արցախի քաղաքացիների հետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի և միջազգային կառույցների շուրջ 20 ներկայացուցիչ Գորիսում այս պահին հանդիպում են Արցախիի քաղաքացիների հետ, որոնք լիակատար շրջափակման հետևանքով չեն կարողանում վերադառնալ իրենց տուն: Հանդիպման հիմնական հատվածը դռնփակ է։

Հանդիպման սկզբում ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը ներկայացրեց Լաչինի միջանցքում եւ Արցախում ստեղծված իրավիճակը, այն, որ Կոռնիձորում 19 բեռնատարներ հումանիտար բռոլ լի, սպասում են Արցախ մուտք գործելուն: Այնուհետեւ լրագրողներին խնդրեց դուրս գալ:

Հիշեցնենք, որ արդեն երրորդ օրն է, որ առաջին անհրաժեշտության ապրանքներով 19 բեռնատար կանգնած է Կոռնիձորի սահմանային հատվածում, սակայն Ադրբեջանական կողմը թույլ չի տալիս բեռնատարներին մուտք գործել Արցախ: Ռուսական խաղաղապահները եւս չեն արձագանքել հայկական կողմի խնդրանքին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular