ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


2023-ի 1-ին կիսամյակում խոշոր հարկատուների ցանկում բանկերն առաջընթաց են գրանցել. Հարկերի ծավալն աճել է 10,6 տոկոսով

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի բանկերի միութունը վերլուծել է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՀՀ ՊԵԿ) կողմից հրապարակվող առաջին 1000 խոշոր հարկատուների ցանկում ՀՀ առևտրային բանկերի ընդգրկվածության միտումները:

Միության տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, սվում է. «Հայաստանի թվով 18 առևտրային բանկերից 17-ը 2023 թվականի 1-ին կիսամյակի կտրվածքով շարունակում են դիրքային առաջընթաց գրանցել առաջին 1000 խոշոր հարկատուների ցանկում (Աղյուսակ 1): Հաշվետու կիսամյակում բանկերը քանակական ներկայացվածությամբ ապահովել են 1.7% տեսակարար կշիռ, իսկ վճարած հարկերի առումով՝ 10.6%:

Համաձայն ՀՀ ՊԵԿ-ի կողմից հրապարակված կիսամյակային վիճակագրության, հարկային մուտքերը բոլոր 1000 կազմակերպությունների գծով կազմել են 874.5 մլրդ ՀՀ դրամ, որը նախորդ տարվա  նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 21.1%-ով:

Հաշվետու ժամանակահատվածում վերոնշյալ ցանկում ընդգրկված թվով 17 առևտրային բանկերը գեներացրել են  93.1 մլրդ դրամի չափով հարկային մուտքեր, որը  կազմել է  ընդհանուր ծավալի 10.6%-ը: Համեմատության համար նշենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ  նշված ցուցանիշն ավելացել է 60.2 մլրդ  ՀՀ դրամով, այսինքն հավելաճը կազմել է շուրջ 182.9%:

2023թ․ առաջին կիսամյակում  առևտրային բանկերի վճարած ընդամենը հարկերի միջինացված ցուցանիշը մեկ բանկի հաշվով կազմել է 5 478 մլն դրամ, որն ավելի քան 6 անգամ գերազանցում է մնացած հարկ վճարողների միջինացված ցուցանիշը՝ կազմելով 795 մլն դրամ (Գծապատկեր 1): Հարկ է նկատել, որ նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածում այս ցուցանիշը բանկերի մասով կազմել է՝ 2 055 մլն դրամ, որը ևս գերազանցում էր մնացած հարկ վճարողների  միջինը (701մլն դրամ) շուրջ 3 անգամ:

1000 խոշոր հարկատուների վճարած ուղղակի հարկերի ծավալը շահութահարկի և եկամտահարկի գծով կազմել է 332.7 մլրդ ՀՀ դրամ, որից բանկերի վճարած ուղղակի հարկերը կազմել են շուրջ 86.9 մլրդ դրամ կամ ընդհանուր ուղղակի հարկերի 202.7%-ը: Այս ցուցանիշի մասով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է է 58.2 մլրդ դրամի կամ 65% աճ:

Ուշագրավ է, որ առևտրային բանկերի վճարած շահութահարկի և եկամտահարկի միջինացված ցուցանիշը մեկ բանկի հաշվով կազմել է 5 109 մլն դրամ՝ գերազանցելով մնացած կազմակերպությունների միջինացված ցուցանիշը, որը կազմել է 250 մլն դրամ: Նշված ցուցանիշը նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածում կազմել է 1 792 մլն դրամ, որը ևս գերազանցում էր մնացած կազմակերպությունների միջինը ( 224 մլն դրամ):

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular